Հոդված 19.4. Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 19.4. Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը
1) ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
10000-ապատիկի չափով
2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
3) շինանյութերի արտադրության հումքի,
այդ թվում` երեսպատման, շինարարական
քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
4) գունագեղ քարերի, բացառությամբ վանակատի (օբսիդիանի), յուրաքանչյուր
հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման
համար` տարեկան բազային տուրքի
10000-ապատիկի չափով
4.1. Վանակատի (օբսիդիանի) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
5) մետաղագործական, քիմիական, թեթև
և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
10000-ապատիկի չափով
6) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`
- արդյունաբերական (շշալցման) նպատակով
օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
5000-ապատիկի չափով
- արդյունաբերական (ածխաթթու գազ
ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
-բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով
7) մակերևութային ջրերի օգտագործման թույլտվության տրամադրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար`
ֆիզիկական անձանցից բազային տուրքի 25-ապատիկի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի 75-ապատիկի չափով
7.1) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության տրամադրման համար`
ֆիզիկական անձանցից բազային տուրքի
95-ապատիկի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի
145-ապատիկի չափով
7.2) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար`
ֆիզիկական անձանցից բազային տուրքի
25-ապատիկի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի
75-ապատիկի չափով
8) (կետն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-112-Ն)
9) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
10) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
11) կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
(19.4-րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-282-Ն, 19.12.12 ՀՕ-255-Ն, փոփ. 23.06.15 ՀՕ-112-Ն, լրաց. 12.05.16 ՀՕ-78-Ն, փոփ. 29.06.16 ՀՕ-123-Ն, լրաց. 13.11.19 ՀՕ-257-Ն, փոփ., լրաց. 07.07.22 ՀՕ-321-Ն)
(07.07.22 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ)