Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-01-ից մինչև 2026-07-06։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 20.5. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2026-07-06Բացել ARLIS-ում

Հոդված 20.5. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար պետական տուրքի դրույքաչափերը

1. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհատական և հրապարակային ծանուցումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1) Անհատական ծանուցման համար

ա) տեքստի դեպքում յուրաքանչյուր տպագրական նիշի համար՝ 0.05 դրամ, բայց ոչ պակաս 50 դրամից և ոչ ավելի 250 դրամից

բ) էլեկտրոնային փաստաթղթի դեպքում յուրաքանչյուր կիլոբայթի համար՝ 0.5 դրամ, բայց ոչ պակաս 100 դրամից և ոչ ավելի 500 դրամից

2) Հրապարակային ծանուցման համար յուրաքանչյուր տպագրական նիշի համար` 10 դրամ, բայց ոչ պակաս 2000 դրամից և ոչ ավելի 100000 դրամից, իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար՝ ոչ ավելի 5000 դրամից

2․ Եթե անհատական ծանուցումը միաժամանակ և՛ տեքստ, և՛ էլեկտրոնային փաստաթուղթ է պարունակում, ապա պետական տուրքը գանձվում է դրանցից յուրաքանչյուրի համար հաշվարկված պետական տուրքերի հանրագումարի չափով։

(20.5-րդ հոդվածը լրաց. 04.12.25 ՀՕ-441-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։