Հոդված 28.1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ և ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ուսումնական հաստատություններն ազատվում են զենք ձեռք բերելու լիցենզիաների և զենք պահելու և օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:
Զենքով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, դատավորները, դատախազները, քննիչները, գլխավոր դատախազի որոշմամբ` դատախազության մյուս աշխատողները, ինչպես նաև պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և կենսաթոշակի անցած աշխատակիցներն ազատվում են իրենց ժամանակավորապես հատկացված զենքը պահելու և կրելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:
(28.1-րդ հոդվածը լրաց. 02.05.01 ՀՕ-181, փոփ. 17.01.18 ՀՕ-45-Ն)