Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-07-ից մինչև 2026-07-11։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 20.2. Ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան օտարելու դեպքում պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2026-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 20.2. Ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան օտարելու դեպքում պետական տուրքի դրույքաչափերը

1. Ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ չափով` ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:

(20.2-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-596-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։