Հոդված 16. Պետական գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 16. Պետական գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը
Պետական գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
1. Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների սկզբնական պետական գրանցման համար բազային տուրքի 12-պատիկի չափով
2. Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների ընթացիկ պետական գրանցման համար բազային տուրքի վեցապատիկի չափով
3. անհատ ձեռնարկատերերի սկզբնական պետական գրանցման համար բազային տուրքի եռապատիկի չափով
4. անհատ ձեռնարկատերերի ընթացիկ պետական գրանցման համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
4.1 համատիրությունների սկզբնական պետական գրանցման համար բազային տուրքի չափով
4.2 համատիրությունների ընթացիկ պետական գրանցման համար բազային տուրքի 50 տոկոսի չափով
4.3 համատիրությունների գրանցման վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի քառապատիկի չափով
4.4 Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման ենթակա իրավաբանական անձանց (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշվածների) գրանցման վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
4.5 անհատ ձեռնարկատերերի գրանցման վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
5. բանկերը, ներդրումային հիմնադրամները, ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային հիմնադրամները, գրանցելու համար բազային տուրքի 40-պատիկի չափով
5.1. ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ընթացիկ պետական գրանցման համար բազային տուրքի քսանապատիկի չափով
6. օտարերկրյա բանկերի, ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների մասնաճյուղերը գրանցելու համար բազային տուրքի 40-պատիկի չափով
7. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների մասնաճյուղերը գրանցելու համար բազային տուրքի 20-պատիկի չափով
8. օտարերկրյա բանկերի, ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցչությունները գրանցելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
9. բանկերի գործառնական գրասենյակը (կետը) գրանցելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
10. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները գրանցելու համար 0
11. մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների պետական գրանցման համար բազային տուրքի տասնապատիկի չափով
12. մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման վկայականում փոփոխություն կատարելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
13. հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և սույն հոդվածի նախորդ կետերում չնշված այլ իրավաբանական անձանց պետական գրանցման համար բազային տուրքի տասնապատիկի չափով
14. հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այլ կազմակերպությունների գրանցման վկայականում փոփոխություն կատարելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
15. արժեթղթերի թողարկման ազդագրի պետական գրանցման համար (բացառությամբ սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված բաց բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի թողարկման ազդագրի) բազային տուրքի 12-պատիկի չափով
16. արժեթղթերի պետական գրանցման համար բազային տուրքի 6-պատիկի չափով
17. ավտոմեքենայի պետական համարանիշ տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
18. ավտոմեքենայի կորցրած պետական համարանիշը վերականգնելու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
19. օդային փոխադրամիջոցները գրանցելու համար բազային տուրքի 1000-պատիկի չափով
20. ջրային փոխադրամիջոցները գրանցելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
21. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների գրանցման և պետական համարանիշներ տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
22. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների կորցրած պետական համարանիշը վերականգնելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
23. մոտոփոխադրամիջոցների, կցորդների և կիսակցորդների պետական համարանիշներ տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
24. մոտոփոխադրամիջոցների, կցորդների և կիսակցորդների կորցրած պետական համարանիշները վերականգնելու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
25. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին և միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների պետական համարանիշներ տալու համար բազային տուրքի 25-պատիկի չափով
26. ավտոմեքենայի (մոտոցիկլետի) տեխնիկական անձնագիր (գրանցման վկայական) տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
27. ավտոմեքենայի (մոտոցիկլետի) կորցրած տեխնիկական անձնագրի (գրանցման վկայականի) կրկնօրինակ տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
28. տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար բազային տուրքի 6-պատիկի չափով
29. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
30. ավտոմեքենաները, մոտոցիկլետները, կցորդները և կիսակցորդները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար բազային տուրքի150 տոկոսի չափով
31. օդային փոխադրամիջոցները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար բազային տուրքի 150-պատիկի չափով
32. ջրային փոխադրամիջոցները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար բազային տուրքի չափով
33. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար բազային տուրքի 50 տոկոսի չափով
34. որսորդական և գազային զենքի յուրաքանչյուր միավորը գրանցելու (վերագրանցելու) համար`
ա) ֆիզիկական անձանցից բազային տուրքի քառապատիկի չափով
բ) իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից բազային տուրքի ութապատիկի չափով
35. դեղերի, դեղագործական արտադրանքի, բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի պետական գրանցման համար`
ա) նոր ակտիվ նյութեր պարունակող դեղերի առաջին դեղաձևի, նոր դեղի նոր դեղաձևի համար բազային տուրքի 70-պատիկի չափով
բ) հայտնի դեղերի նոր զուգորդումների համար բազային տուրքի 40-պատիկի չափով
գ) վերարտադրված (գեներիկ) դեղերի առաջին դեղաձևի, յուրաքանչյուր հաջորդ դեղաձևի համար բազային տուրքի 40-պատիկի չափով
դ) նոր ցուցումների համար բազային տուրքի տասնապատիկի չափով
ե) դեղանյութերի պետական գրանցման համար բազային տուրքի 30-պատիկի չափով
զ) դեղաբույսերի, դրանց զուգորդումների (բուժիչ թեյերի) և այլ բնական ծագում ունեցող բուժամիջոցների համար բազային տուրքի տասնապատիկի չափով
է) հոմեոպաթիկ դեղերի համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
ը) ախտորոշիչ միջոցների «ին վիվո» (in vivo), կենսաբանական ակտիվ միացություններ պարունակող սննդային հավելումների, բուժական նշանակության մանկական սննդի և դեղարարական արտադրանքի համար բազային տուրքի 20-պատիկի չափով
թ) բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի 1-ին դասի համար բազային տուրքի տասնապատիկի չափով
ժ) բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի 2-րդ դասի համար բազային տուրքի 20-պատիկի չափով
ժա) բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի 3-րդ դասի համար բազային տուրքի 30-պատիկի չափով
ժբ) դեղագործական արտադրանքի, արտադրող ընկերության անվանման, փաթեթավորման և արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի վրա չազդող այլ փոփոխությունների հետ կապված գրանցման հավաստագիրը վերաձևակերպելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
36. անշարժ գույքի պետական գրանցման համար`
ա) անշարժ գույքի պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար (բացառությամբ սեփականաշնորհվող պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի բնակարանների) բազային տուրքի հնգապատիկի չափով
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տնամերձ, այգեգործական (ամառանոցային) և բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հատկացված և որպես սեփականություն նրանց անցած հողերի և ամրակայված գույքի պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար (բացառությամբ սահմանամերձ, լեռնային և ծայրամասային բնակավայրերի) բազային տուրքի հնգապատիկի չափով
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և ծայրամասային բնակավայրերում տնամերձ, այգեգործական (ամառանոցային) և բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հատկացված և որպես սեփականություն նրանց անցած հողերի և ամրակայված գույքի պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի չափով
դ) ձեռնարկություններին, կազմակերպություններին սեփականաշնորհված անշարժ գույքի պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի 30-պատիկի չափով
ե) անհատական բնակելի տների, այգետնակների պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
զ) անշարժ գույքի առանձին միավորների (ավտոտնակ, հացատուն, գոմ և այլ կառույցներ) պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
է) անշարժ գույքի` հողի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի) և ամրակայված գույքի օտարման (ձեռքբերման) պայմանագրի պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի 30-պատիկի չափով
ը) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի օտարման (ձեռքբերման) պայմանագրի պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
թ) կտակի կամ ժառանգման միջոցով ձեռք բերված անշարժ գույքի պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ժ) պետական և համայնքային սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության և ենթավարձակալության պայմանագրի պետական գրանցման և վարձակալության (ենթավարձակալության) իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ժա) պետական և համայնքային սեփականություն համարվող հողերի վարձակալության և ենթավարձակալության պայմանագրի պետական գրանցման և վարձակալության (ենթավարձակալության) իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ժբ) շենքերի և շինությունների վարձակալության և ենթավարձակալության պայմանագրի պետական գրանցման և վարձակալության (ենթավարձակալության) իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ժգ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` սեփականություն համարվող անշարժ գույքի վարձակալության պայմանագրի պետական գրանցման և վարձակալության (ենթավարձակալության) իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ժդ) անշարժ գույքի օգտագործման իրավունքի պայմանագրերի պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ժե) անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի) գրավի (հիփոթեքի) պայմանագրերի պետական գրանցման և անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի) գրավի (հիփոթեքի) վկայական տալու համար բազային տուրքի 30-պատիկի չափով
ժե..1) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի գրավի (հիփոթեքի) պայմանագրի պետական գրանցման, գրավի (հիփոթեքի) վկայական տալու և նշված հողերի գրավի (հիփոթեքի) առարկայի օտարման վրա արգելք դնելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ժզ) անշարժ գույքի փոխանակման պայմանագրերի պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ժէ) հողը մշտական օգտագործման հանձնելու որոշումների պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ժը) հողամասերի սահմանները փոփոխելու, միավորելու և բաժանելու մասին պայմանագրերի պետական գրանցման և անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ժթ) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման, այդ թվում` սերվիտուտի պայմանագրի պետական գրանցման համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ի) անշարժ գույքի արտոնված օգտագործման իրավունքի արտոնագրի պետական գրանցման համար բազային տուրքի հնգապատիկի չափով
իա) անշարժ գույքի նկատմամբ ժամկետային, հայեցողական, անժամկետ, ցմահ իրավազորության պետական գրանցման համար բազային տուրքի հնգապատիկի չափով
իբ) անշարժ գույքի սեփականության իրավունքի առանձին իրավազորությունների պետական գրանցման համար բազային տուրքի հնգապատիկի չափով
իգ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին որոշումների, վճիռների և դատավճիռների պետական գրանցման համար բազային տուրքի հնգապատիկի չափով
իդ) հողի մշտական օգտագործման և հողի ու շենքերի, շինությունների վարձակալության իրավունքի դադարման մասին որոշումների, վճիռների և դատավճիռների պետական գրանցման համար բազային տուրքի հնգապատիկի չափով
իե) անշարժ գույքից կամ նրա մի մասից սեփականատիրոջ, օգտագործողի հրաժարվելու մասին որոշումների պետական գրանցման համար բազային տուրքի հնգապատիկի չափով
իզ) անշարժ գույքի իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի տալու համար
իէ) անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
իը) անշարժ գույքի վարձակալության իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
37. չափիչ սարքերի տիպի պետական գրանցման համար բազային տուրքի հնգապատիկի չափով
38. անշարժ հուշարձանների հետախուզության և հնագիտական պեղումների թույլտվության և պետական գրանցման համար`
ա) ֆիզիկական անձանցից բազային տուրքի կրկնապատիկի չափով
բ) իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից բազային տուրքի քառապատիկի չափով
Սույն հոդվածի 35-րդ և 36-րդ կետերով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:
(16-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.06.98 ՀՕ-227, 28.12.98 ՀՕ-277)