Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-07-10-ից մինչև 2000-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 19. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2000-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնելու համար`

ա) միջին բուժաշխատողներից և դեղագործներից բազային տուրքի չափով

բ) բժիշկներից և դեղագետներից բազային տուրքի եռապատիկի չափով

գ) իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից բազային տուրքի տասնապատիկի չափով

2. բանկային գործունեություն իրականացնելու համար`

ա) բանկերից բազային տուրքի 3000-պատիկի չափով

բ) օտարերկրյա բանկերի մասնաճյուղերից բազային տուրքի 3000-պատիկի չափով

2.1. ինկասացիոն գործունեություն իրականացնելու համար բազային տուրքի 500-պատիկի չափով

3. ապահովագրական գործունեություն իրականացնելու համար բազային տուրքի 600-պատիկի չափով

4. խաղատների գործունեություն կազմակերպելու համար բազային տուրքի 3000-պատիկի չափով

5. շահումներով խաղեր և վիճակախաղեր կազմակերպելու համար բազային տուրքի 600-պատիկի չափով

6. ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար բազային տուրքի 50-պատիկի չափով

7. լիցենզավորման ենթակա գյուղատնտեսական գործունեության համար բազային տուրքի վեցապատիկի չափով

8. ֆիզիկական անձանցից (բացի սույն հոդվածի 1-7 կետերում նշված դեպքերի) բազային տուրքի 12-պատիկի չափով

9. իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից (բացի սույն հոդվածի 1-7 կետերում նշված դեպքերի) բազային տուրքի 24-պատիկի չափով:

10. լիցենզիայի կրկնօրինակը տալու համար լիցենզիայի տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի կրկնակի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 24-պատիկից

(19-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։