Հոդված 20. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 20. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. վարորդական իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
2. վարորդական իրավունքի կորցրած վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
3. օդային և ջրային փոխադրամիջոցների վարման իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
4. օդային և ջրային փոխադրամիջոցների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
5. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի եռապատիկի չափով
6. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
7. տարանցիկ համարանիշ տալու համար բազային տուրքի եռապատիկի չափով
8. պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) տրամադրման համար յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար (բացառությամբ բժշկական և դեղագործական, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզավորման և արտոնագրային հավատարմատարների որակավորման համար քննությունների) բազային տուրքի եռապատիկի չափով
8.1. արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնելու որակավորման քննությանը մասնակցելու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-502-Ն)
10. փորձարկումներ կատարելու վկայագիր տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
11. սերտիֆիկացում կատարելու իրավունքի վկայագիր տալու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
12. արտասահմանյան երկրներից ներկրվող գյուղատնտեսական մթերքների կարանտինային թույլտվություն տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
13. արտասահմանյան երկրներից ներկրվող գյուղատնտեսական մթերքների «Բ» սերիայի սերտիֆիկատ տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
14. գյուղատնտեսական մթերքների (բացի անտառանյութից) արտահանման սերտիֆիկատ տալու համար`
ա) բեռնատար ավտոմեքենայով բազային տուրքի հնգապատիկի չափով
բ) մարդատար ավտոմեքենայով բազային տուրքի 150 տոկոսի չափով
15. անտառանյութի արտահանման սերտիֆիկատ տալու համար`
ա) յուրաքանչյուր ավտոմոբիլի կամ կոնտեյների համար բազային տուրքի տասնապատիկի չափով
բ) յուրաքանչյուր վագոնի համար բազային տուրքի 20-պատիկի չափով
16. տարանցիկ բուսական ծագում ունեցող բեռներին կարանտինային թույլտվություն տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
17. կարանտինի ենթակա բեռնանյութերը հանրապետության ներսում փոխադրելու կարանտինային թույլտվություն տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
18. կարանտինի ենթակա բեռնանյութերը նույն մարզի տարածքում իրացնելու թույլտվություն տալու համար բազային տուրքի չափով
19. առանց կարանտինային սերտիֆիկատների ներկրված մթերքները ստուգելուց հետո վաճառելու թույլտվություն տալու համար բազային տուրքի չափով
20. պետական անասնաբուժական հսկողության ենթակա կենդանիները (ներառյալ` անասունները, թռչունները, ձկները, միջատները) մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 1-ին ձևի վկայական տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
21. պետական անասնաբուժական հսկողության ենթակա անասնապահական մթերքը և հումքը մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 2-րդ ձևի վկայական տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
22. պետական անասնաբուժական հսկողության ենթակա տեխնիկական հումքը և կենդանիների կերերը մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 3-րդ ձևի վկայական տալու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
23. պետական անասնաբուժական հսկողության ենթակա բեռները տվյալ տարածաշրջանի տարածքում փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 4-րդ ձևի վկայական տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
24. պետական անասնաբուժական հսկողության ենթակա օբյեկտների փորձաքննություն անցկացնելու և եզրակացություն տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
25. (25-րդ կետն ուժը կորցրել է 02.05.01 ՀՕ-181)
26. իրավաբանական անձանց կողմից պայթուցիկ նյութեր ձեռք բերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
27. իրավաբանական անձանց կողմից թունավոր, ռադիոակտիվ և իզոտոպային նյութեր ձեռք բերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
28. կնիքի և դրոշմակնիքի պատրաստման թույլտվություն տալու համար`
ա) բյուջետային հիմնարկներից բազային տուրքի եռապատիկի չափով
բ) իրավաբանական անձանցից և ֆիզիկական անձանցից բազային տուրքի վեցապատիկի չափով
29. շինություն քանդելու և շինարարության թույլտվություն տալու համար բազային տուրքի 18-պատիկի չափով
30. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար բազային տուրքի տասնապատիկի չափով
31. «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար տարեկան բազային տուրքի 600-պատիկի չափով
32. իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար բազային տուրքի չափով
32.1 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար բազային տուրքի չափով
33. պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) փոխանակման, վերաձևակերպման կամ կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի) տվյալ փաստաթուղթը (վկայականը) տալու համար դրույքաչափի կրկնապատիկը, սակայն ոչ ավելի բազային տուրքի տասնապատիկից
34. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի 1 հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու կամ այլ փաստաթղթերն օրինականացնելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
35. Պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման համար բազային տուրքի չափով
36. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման անցկացման կամ հավատարմագրման վկայական տալու համար բազային տուրքի 40-պատիկի չափով
37. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին տրված պետական հավատարմագրման վկայականում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար բազային տուրքի 20-պատիկի չափով
38. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին պետական հավատարմագրման կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի 80-պատիկի չափով
39. նոտարի թեկնածուների որակավորման ստուգման համար բազային տուրքի քսանապատիկի չափով
40. նոտարի թարգմանչի որակավորման ստուգման համար բազային տուրքի քսանապատիկի չափով
41. իրավական ակտերի հաշվառման մատյանից յուրաքանչյուր իրավական ակտի վերաբերյալ տեղեկություններ տալու համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
42. երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվություն տալու համար բազային տուրքի քսանապատիկի
չափով:
(20-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց. 30.05.00 ՀՕ-67, 11.10.00 ՀՕ-99, փոփ., լրաց., խմբ. 13.12.00 ՀՕ-123, փոփ. 02.05.01 ՀՕ-181, խմբ., լրաց. 12.06.02 ՀՕ-375-Ն, լրաց. 04.11.02 ՀՕ-446-Ն, փոփ. 26.12.02 ՀՕ-502-Ն, լրաց. 24.09.03 ՀՕ-10-Ն)