Հոդված 17. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 17. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
ա) մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող մշակութային արժեքները արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար` արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքից.
բ) 51-ից մինչև 100 տարվա վաղեմություն ունեցող մշակութային արժեքները արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար` արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի կրկնապատիկից.
գ) 100 տարվանից ավելի վաղեմություն ունեցող մշակութային արժեքները արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար` արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի եռապատիկից.
դ) մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար` ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ընդհանուր գնահատության 0.5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի չափից և ոչ ավելի բազային տուրքի եռապատիկից.
ե) մշակութային արժեքները արտահանելու իրավունքի վկայագրի ժամկետի փոփոխության համար` բազային տուրքի չափով.
զ) մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագրի կրկնօրինակը տալու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:
Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:
(17-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ., լրաց. 13.12.00 ՀՕ-123)