Հոդված 19. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 19. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
1.1 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
2.1 դեղերի արտադրության համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
2.2 դեղերի առևտրի համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
2.3 դեղաբույսերի առևտրի համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
2.4 դեղատնային գործունեության համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
2.5 կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
2.6 գենետիկ ինժեներիայի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
2.7 բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
2.7.1. բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
3. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
3.1 արտարժույթի առուվաճառքի համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
3.2 արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
3.3 արժույթի դիլերային առքուվաճառքի համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
4. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
4.1 արժեթղթերի ձևաթղթերի արտադրության համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
4.2 արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
5. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
5.1 բանկային գործունեության համար` տարեկան բազային տուրքի 3000-ապատիկի չափով
5.2 գրավատների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
5.3 ինվեստիցիոն ընկերությունների, ինվեստիցիոն հիմնադրամների գործունեության համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
5.4 կյանքի ապահովագրության իրականացման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
5.4.1. ոչ կյանքի ապահովագրության իրականացման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
5.5 ինկասացիոն ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
5.6 ապահովագրական բրոքերային գործունեության համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
5.7 աուդիտորական ծառայությունների իրականացման համար`
ֆիզիկական անձանցից` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
իրավաբանական անձանցից` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով
5.8 վարկային գործունեության համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
5.9 դրամական (փողային) փոխանցումների իրականացման համար` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով
5.10 վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման համար` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով
5.11 (5.11 կետն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-151-Ն)
5.12 (5.12 կետն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-151-Ն)
6. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
6.1 անասնաբուժության համար` տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով
6.2 տոհմային անասնաբուծության համար` տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով
7. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ
7.1 բնական գազի ներկրման համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով
7.2 բնական գազի փոխադրման համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով
7.3 բնական գազի բաշխման համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով
7.4 բնական գազի արտահանման համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով
7.5 էլեկտրական էներգիայի արտադրության համար, այդ թվում`
7.5.1 մինչև 6 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.5.2 6-15 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
7.5.3 15-25 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 2500-ապատիկի չափով
7.5.4 25-50 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
7.5.5 50 մՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով
7.6 էլեկտրական էներգիայի ներկրման համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
7.7 էլեկտրական էներգիայի հաղորդման համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով
7.8 էլեկտրական էներգիայի բաշխման համար` տարեկան բազային տուրքի 30000-ապատիկի չափով
7.9 էլեկտրական էներգիայի արտահանման համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
7.10 ջերմային էներգիայի արտադրության համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.11 ջերմային էներգիայի փոխադրման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.12 ջերմային էներգիայի բաշխման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.13 էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի օպերատորի ծառայությունների համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
7.14 էներգետիկ շուկային մատուցվող ծառայությունների համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
7.15 էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի համակարգերում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
8.1 հիմնական ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար բազային տուրքի 25-ապատիկի չափով
8.2 միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար բազային տուրքի 25-ապատիկի չափով
8.3 հատուկ ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար բազային տուրքի 25-ապատիկի չափով
8.3.1.* նախնական մասնագիտական (արհեստագործական)
կրթական ծրագրի իրականացման համար բազային տուրքի 30-ապատիկի չափով
8.4 միջին մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) իրականացման համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
8.5 բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
9. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
9.1 հեռախոսային ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
9.2 հեռագրային կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
9.3 տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
9.4 հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի
չափով
9.5 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի
չափով
9.6 (9.6-րդ կետն ուժը կորցրել է 03.04.02 ՀՕ-321)
9.7 հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար` այդ թվում`
ա) 9.7.1 հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար`
9.7.1.1 Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 300-պատիկի չափով
9.7.1.2 Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 200-պատիկի չափով
9.7.1.3 Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 100-պատիկի չափով
9.7.1.4 Մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 50-պատիկի չափով
բ) 9.7.2 ռադիոհաղորդումների հեռարձակման համար`
9.7.2.1 Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 150-պատիկի չափով
9.7.2.2 Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 100-պատիկի չափով
9.7.2.3 Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 50-պատիկի չափով
9.7.2.4 Մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 25-պատիկի չափով
Միաժամանակ հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:
9.8 (9.8-րդ կետն ուժը կորցրել է 03.04.02 ՀՕ-321)
9.1. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ
9.1.1 փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
10. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ
10.1 մաքսային պահեստում, մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
10.2 անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
10.3 ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության համար` տարեկան բազային տուրքի 2000-ապատիկի չափով
10.4 մաքսային միջնորդական գործունեության համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
10.5 մաքսային փոխադրողի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
11. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ
11.1 միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների, իոնացնող ճառագայթման աղբյուրների և պահեստարանների հրապարակ ընտրելու, պատրաստելու, շահագործման հանձնելու, շահագործելու, օգտագործելու, սպասարկելու, շահագործումից հանելու աշխատանքներ իրականացնելու համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
11.2 միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքներ իրականացնելու, այդ թվում` դրանք փոխադրելու, օգտագործելու, պահելու, վերամշակելու և թաղելու համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
11.3 միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութեր, ռադիոակտիվ թափոններ, հատուկ սարքավորումներ, տեխնոլոգիաներ ներմուծելու ու արտահանելու համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
11.4 ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար նյութեր, սարքավորումներ, համակարգեր նախագծելու և պատրաստելու համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
11.5 ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
12. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
12.1 վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
12.2 Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների (յուրաքանչյուր չափիչ կետի համար) համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
13. ՈՐԱԿԻ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
13.1 չափման միջոցների արտադրության և նորոգման համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ
14.1 վիճակախաղերի կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 100 000-ապատիկի չափով
14.2 յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
14.3 յուրաքանչյուր վայրում խաղատան կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 25000-ապատիկի չափով
15. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ
15.1 չվացուցակի ենթակա օդային տրանսպորտի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով
15.2 չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով
15.3 երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
16.1 կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման, ինժեներական հետազննման և փորձաքննության համար, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`
- քաղաքացիական` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- արդյունաբերական` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- տրանսպորտային` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- հիդրոտեխնիկական` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- էներգետիկ` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- կապի` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- հատուկ` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
16.2 կապիտալ շինարարության իրականացման համար, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`
- քաղաքացիական` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
- արդյունաբերական` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
- տրանսպորտային` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
- հիդրոտեխնիկական` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
- էներգետիկ` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
- կապի` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
- հատուկ` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
17. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԸՆԴԵՐՔԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ) ԲՆԱԳԱՎԱՌ
17.1 ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով
17.2 վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
17.3 շինանյութերի արտադրության հումքի, այդ թվում` երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
17.4 գունագեղ քարերի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
17.5 մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
17.6 հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
17.7 ջրօգտագործման համար`
ֆիզիկական անձանցից բազային տուրքի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի 10-ապատիկի չափով
17.8 ջրային համակարգի օգտագործման համար`
ֆիզիկական անձանցից բազային տուրքի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի 10-ապատիկի չափով
18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
18.1 լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
18.2 օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման կամ պաշտոնական վերահրատարակման համար` տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով
18.3 անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
18.4 տեղագրական և կադաստրային քարտեզագրման համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
18.5 անշարժ գույքի գնահատման համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
18.6 ռիելտորական գործունեության համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
18.7 (18.7-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-482-Ն)
18.8 Սննդամթերքի արտադրության համար, այդ թվում`
- թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով
- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
- գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրության համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- այլ սննդամթերքի արտադրության համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
18.9 հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրական աշխատանքների կատարման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
19. Բացի սույն հոդվածի 1-18.8-րդ կետերում, ինչպես նաև 19.1-րդ հոդվածում նշված դեպքերից`
ֆիզիկական անձանցից` տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
իրավաբանական անձանցից` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
20. լիցենզիայի կրկնօրինակը տալու համար լիցենզիայի տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի կրկնակի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 24-ապատիկից
21. լիցենզիայի մեկից ավելի յուրաքանչյուր հաջորդ ներդիրի կամ կորցրած ներդիրի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
22. լիցենզիայի վերաձևակերպման համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
23. լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրամադրման համար բազային տուրքի եռապատիկի չափով
24. լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար բազային տուրքի եռապատիկի չափով
25. այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար` տարեկան տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով
Տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում լիցենզիայի տրման համար սահմանված տուրքը շարունակում է վճարվել սույն օրենքով սահմանված կարգով և չափերով: Լիցենզիայի գործողության ժամկետը ոչ լրիվ տարով երկարաձգելու դեպքում լիցենզիայի տրման համար սահմանված տարեկան պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է` հաշվի առնելով լիցենզիայի գործողության ժամկետի ոչ լրիվ տարվա ամիսների թիվը:
(19-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց., խմբ. 07.07.00 ՀՕ-77, լրաց. 11.10.00 ՀՕ-99, փոփ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 02.05.01 ՀՕ-181, խմբ. 14.12.01 ՀՕ-283, խմբ., փոփ. 03.04.02 ՀՕ-321, լրաց. 29.05.02 ՀՕ-369-Ն, փոփ., խմբ. 11.12.02 ՀՕ-482-Ն, լրաց. 31.03.03 ՀՕ-523-Ն, խմբ. 17.12.03 ՀՕ-5-Ն, լրաց. 16.03.04 ՀՕ-51-Ն, խմբ., լրաց. 11.06.04 ՀՕ-102-Ն, խմբ. 28.09.04 ՀՕ-114-Ն, 08.12.04 ՀՕ-170-Ն, լրաց. 05.05.05 ՀՕ-99-Ն, խմբ., փոփ. 24.11.04 ՀՕ-151-Ն, խմբ. 25.05.05 ՀՕ-128-Ն, խմբ., լրաց. 25.05.05 ՀՕ-139-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-47-Ն)