Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-01-ից մինչև 2007-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 14. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2007-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար բազային տուրքի չափով

2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար բազային տուրքի 150 տոկոսի չափով

3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (բացառությամբ փախստականների) հաշվառելու կամ փաստացի բնակության վայրի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու համար բազային տուրքի չափով

5. ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից տեղեկանք տալու համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, պաշտպանության նախարարության, իրավապահ, ֆինանսական, հարկային և անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինների պահանջով քաղաքացիներին տրվող տեղեկանքի) բազային տուրքի չափով

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում այլ պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու համար` վավերական լինելու ժամկետի յուրաքանչյուր տարվա համար բազային տուրքի չափով

8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար

ա) Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար բազային տուրքի նաև 105-պատիկի չափով

բ) Հայաստանի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար` տարեկան բազային տուրքի 80-պատիկի չափով

գ) Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ և հատուկ անձնագիր տալու, ինչպես նաև հաշվառման և վավերական լինելու մասին նշումներ կատարելու համար բազային տուրքի 150-ապատիկի չափով

դ) Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարացնելու համար բազային տուրքի 105-պատիկի չափով

ե) Հայաստանի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակի ժամկետը երկարացնելու համար բազային տուրքի 80-պատիկի չափով

զ) Հայաստանի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին վեց ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից բացակայելու թույլտվություն տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով

է) Հայաստանի Հանրապետության կացության սովորական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կացության քարտը վերականգնելու համար բազային տուրքի 12-պատիկի չափով

ը) Հայաստանի Հանրապետության կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար բազային տուրքի 75-ապատիկի չափով

9. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար

ա) Հայաստանի Հանրապետություն մեկ անգամվա (մինչև երեք օր) մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար բազային տուրքի տասնապատիկի չափով

բ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար բազային տուրքի 18-պատիկի չափով

գ) Հայաստանի Հանրապետություն մուտքի զբոսաշրջիկային արտոնագիր տալու համար բազային տուրքի 15-պատիկի չափով

դ) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար բազային տուրքի 36-պատիկի չափով

ե) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար բազային տուրքի 48-պատիկի չափով

զ) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար բազային տուրքի 60-պատիկի չափով

է) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար բազային տուրքի 54-պատիկի չափով

ը) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար բազային տուրքի 72-պատիկի չափով

թ) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար բազային տուրքի 90-պատիկի չափով

ժ) Հայաստանի Հանրապետության մուտքի զբոսաշրջիկային արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար բազային տուրքի չափով

ժա) Հայաստանի Հանրապետության մուտքի երկարաժամկետ արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար բազային տուրքի 150 տոկոսի չափով

ժբ) արտոնագիրը վերականգնելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով

10. Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի փաստաթղթեր ձևակերպելու համար բազային տուրքի 15-ապատիկի չափով

11. Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի կորցրած փաստաթղթերը վերականգնելու համար բազային տուրքի 20-պատիկի չափով

12. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից ռուսերեն ներդիր տալու համար բազային տուրքի չափով:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.07.98 ՀՕ-237, 28.12.98 ՀՕ-277, փոփ., խմբ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, խմբ. 19.11.02 ՀՕ-462-Ն, լրաց. 31.03.04 ՀՕ-59-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։