Գլուխ II · Պետական տուրք վճարողները, նրանց իրավունքները ԵՎ պարտաՎՈՐությունները
Հոդված 5. Պետական տուրք վճարողների պարտականությունները
Հոդված 5. Պետական տուրք վճարողների պարտականությունները
Պետական տուրք վճարողները պարտավոր են`
- ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը.
- պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը.
- ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը.
- սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:
(5-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123)