Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-06-25-ից մինչև 2011-07-30։Բացել գործող տեքստը
Գլուխ VI · Պետական տուրքը հաշվարկելու, վճարելու, վերադարձնելու կարգը եվ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը դրանք պահպանելու համար

Հոդված 35. Պատասխանատվությունը պետական տուրքի գանձումն ուշացնելու համար

գործել է մինչև 2011-07-30Բացել ARLIS-ում

Հոդված 35. Պատասխանատվությունը պետական տուրքի գանձումն ուշացնելու համար

Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ:

Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաև դրանց համար սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:

Սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է դատական կարգով:

Տարեկան պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթում վճարման նպատակը (լիցենզիայի համարը և պարտավորության ժամանակահատվածը) չնշելու կամ վճարումից հետո՝ երեսունօրյա ժամկետում, վճարման նպատակի վերաբերյալ գրավոր հայտարարություն լիազոր մարմին չներկայացնելու դեպքում տարեկան պետական տուրք վճարողի կողմից վճարված տարեկան պետական տուրքի գումարների հաշվին առաջին հերթին մարվում են հերթական տարեկան պետական տուրքի գումարները (ըստ դրանց վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության), ապա սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի տույժերի գծով պարտավորությունները: Սույն մասում նշված ժամկետում գրավոր հայտարարություն չներկայացնելու կամ ներկայացված հայտարարությունում նշված վճարման նպատակը նոր հայտարարությամբ փոփոխելու դեպքում տարեկան պետական տուրքի պարտավորությունները վերահաշվարկման ենթակա չեն: Լիցենզիաների, արտոնագրերի և թույլտվությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործողության ժամկետներից շուտ դրանց գործողության դադարեցման դեպքում դադարեցման օրվանից, լիցենզավորված անձի դիմումի հիման վրա լիցենզիայի դադարեցման դեպքում դիմումի ներկայացման (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից, իսկ դիմումում ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը նշված լինելու դեպքում` դիմումի ներկայացման օրվանից) օրվանից, եթե այդ դիմումը հետագայում բավարարվել է, իսկ սույն օրենքի 6.1 հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած նախկինում չվճարված հերթական տարեկան պետական տուրքերի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու համար ժամկետանց օրերի տույժեր չեն հաշվարկվում:

(35-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 15.12.05 ՀՕ-11-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-186-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։