«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 238-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի ցանկում`
ա) «110100, 1103 Ալյուր, ձավար»
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«120600
Սերմեր արևածաղկի մանրատված և չմանրատված».
բ) «2101-2105 00, 2106 90 100
Տարբեր սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ, հալած պանիր»
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2101-2105 00, 2106 90 100, 2106 90 980
Տարբեր սննդամթերք, հալած պանիր, բուսասերուցքային և սերուցքաբուսական յուղերի խառնուրդներ 15%-ից ավելի կաթնային յուղի պարունակությամբ».
գ) «7214 99 100
Ամրան ձողավոր՝ շիկագլոցված պարբերական պրոֆիլով բետոնի ամրանավորման համար»
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«7321 11, 7321 81
Վառարաններ ջեռուցման, ջեռուցման-եփման և վառարաններ ուտելիք պատրաստելու համար գազային վառելիքով
8403 10
Կենտրոնական ջեռուցման կաթսաներ գազային վառելիքով
8419 11 000
Ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. մարտի 7
Երևան