Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

«19» «հունիսի» 2026 թ․ թիվ 160-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

«21» «հուլիսի» 2026 թ․ թիվ 190-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքը սահմանում է միասնական ստանդարտներ բոլոր սուբյեկտների համար և ֆինանսական կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման ստանդարտներ սահմանող նորմատիվ մի շարք իրավական ակտերը կորցրել են իրենց արդիականությունը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը

Որոշում են.

1. Ուժը կորցրած ճանաչել․

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 14, 29, 35, 38, 40, 19, 26 ստանդարտները բանկերի և վարկային կազմակերպությունների համար հաստատելու մասին» թիվ 414-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի դեկտեմբերի 8-ի «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատելու մասին» թիվ 277-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 37 և 39 ստանդարտները բանկերի և վարկային կազմակերպությունների համար հաստատելու մասին» թիվ 278-Ն որոշումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ Ա. Նուրբեկյան

Հայաստանի Հանրապետության

Ֆինանսների նախարար Վ. Հովհաննիսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։