ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2026 թվականի N 1124-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածների 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի սեփականությունը հանդիսացող գույքը՝ համաձայն հավելվածի, և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանը՝ ի աջակցություն կողմերի միջև համագործակցության:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել որոշման հավելվածում ընդգրկված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և դրա հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
31.07.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
հուլիսի 30-ի N 1124-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Չափման միավորը Սկզբնական
(բալանսային
արժեքը,
ՀՀ դրամ) Հաշվեգրված
ամորտիզացիան
(ՀՀ դրամ)
1. Վրան M-30 24 հատ 23 123 959,20 19 655 365,32
2. Վրան M-30 16 հատ 15 413 744,00 13 101 682,40
3. Վրան M-10 47 հատ 20 787 596,63 17 669 457,14
4. էլեկտրակայան TSS SGG 5000 EH 17 հատ 4 458 917,25 3 827237,31
5. էլեկտրակայան TSS SGG 5000 EH 16 հատ 4 169 108,00 3 578 484,37
6. էլեկտրակայան TSS SGG 5000 EH 1 հատ 262 307,25 262 307,25
7. էլեկտրակայան /բենզինային գեներատոր KIPOR KGE12E 2 հատ 2 631 383,36 2 258 604,05
8. Գեներատոր GESAN G-12 TFHL 1 հատ 3 339 445,00 3 033 329,21
9. Ծալովի մահճակալ ներքնակով 158 հատ 5 739 784,50 4 926 648,36
10. Բրդյա ծածկոց կոմպլեկտ (բուրդ 70%) 217 կոմպլեկտ 939 238,85 806 180,01
11. Հրշեջի համազգեստ TOK-200 40 կոմպլեկտ 5 008 744,00 4 173 953,33
12. Շարժական հրշեջ մոտոպոմպ MP-600 ''Dewa" 6 հատ 23 253 558,00 20 928 202,2
13. Հրշեջ պոմպ KTH-80X 2 հատ 1 957 138,00 1 777 733,68
14. Լուսային աշտարակ ELG(T5)s 1000 s 2,7 GX 20 հատ 30 302 370,00 26 262 054,00
15. Շնչառական ապարատ, մոդել АП "Омега" 64 կոմպլեկտ 43 332 624,00 37 193 835,60
16. Փրկարարական հիդրավլիկ գործիքների հավաքածու 5 կոմպլեկտ 68 848 955,00 68 848 955,00
17. Հիդրավլիկ փրկարարական գործիքների հավաքածու 1 կոմպլեկտ 13 949 090,40 13 949 090,40
18. Ջրի բաք/ռեզերվուար 1000 լ 11 հատ 5 443 441,08 4 944 458,98
19. Ջրի բաք/ռեզերվուար 1500 լ 11 հատ 8 103 854,00 7 361 000,72
20. Ձմեռային չոր տեսակի ջրասուզական հանդերձանքի հավաքածու (ջրասուզական կոստյում, տաքացուցիչ շերտ, ձեռնոցներ) 6 կոմպլեկտ 6 376 185,00 5 419 757,25
21. Ամառային թաց տիպի ջրասուզական հանդերձանքի հավաքածու (հիդրոկոստյում, կոշիկներ, ձեռնոցներ, գուլպաներ) 10 կոմպլեկտ 1 975 452,70 1 679 134,80
22. Տուժածների որոնման ակուստիկ սարք, մոդել.
АПП-1 (№106) 10 հատ 12 177 540,90 10 452 389,27
23. Ստացիոնար ռադիոկայան MD785 (H) VHF 23 հատ 19 673 514,60 16 066 703,59
24. Դյուրակիր ռադիոկայան PD785G VHF 16 հատ 6 386 764,16 5 215 857,40
25. Ռադիոկայան ստացիոնար (ռետրանսլյատոր) 5 հատ 14 683 855,10 11 991 815,00
26. Հավաքածու ծրագրավորման համար 2 կոմպլեկտ 57 024,68 46 570,16
27. Բազմակոնտուր օդաճնշական մատ մոտոօդափոխիչով "КАСКАД-5"
(№ 2861216/50652009) 1 կոմպլեկտ 3 876 960,5 3 230 800,42
28. Թեթև ջերմաագրեսիվ ջերմաանդրադարձիչ կոստյում 18 կոմպլեկտ 16 700 679 13 917 323,50
29. «Լեսնիկ-3» պարաշյուտային համակարգ՝ բեռնատար կոնտեյներով 20 հատ 95 022 792,00 79 185 660,00
30. Վթարափրկարարական գործիքների ունիվերսալ հավաքածու 5 կոմպլեկտ 99 262 464,00 90 163 404,80
31. Վթարափրկարարական գործիքների ունիվերսալ հավաքածու 1 կոմպլեկտ 19 559 036,00 16 951 164,53
32. Ձեռքի բարձրախոս 4 հատ 89 788,32 77 068,32
33. Կարկասային պնևմատիկ մատ ППСУ-20 1 հատ 2 227 366,00 1 893 261,10
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
31.07.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ