ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 660-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 493-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի հունիսի 5-ի «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-88-Ն օրենքի և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-89-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 493-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի 6-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
« Պաշտպանության
նախարարություն
Աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
31.07.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ