ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 1993 թ. N 486
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության կոլեգիայի հետևյալ կազմը`
Ղ. Մեհրաբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության պետ (նախագահ)
Կ. Ադամյան - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության պետի տեղակալի պաշտոնակատար
Ա. Բաղրամյան - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության պետի տեղակալի պաշտոնակատար
Գ. Ազատյան - Վանաձորի ստանդարտացման և չափաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար
Ռ. Գալստյան - Գյումրիի ստանդարտացման և չափաբանության կենտրոնի տնօրեն
Գ. Գյոզալյան - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության սպառողների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ
Ռ. Դայան - ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման հայկական հանրապետական կենտրոնի տնօրենի տեղակալ
Ս. Խալաթյան - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության պլանավորման և ֆինանսական կառավարման բաժնի վարիչ
Ռ. Սիմոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության պետական ստանդարտացման բաժնի վարիչ
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Վ. ՉԻՏԵՉյան
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ