ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3648-Ա «27» հուլիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի Հ.3389-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/47683-26 գրությունը.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2026 թվականի հուլիսի 7-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին» հ.3389-Ա որոշման հավելվածի 12-րդ տողը:
2. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան