ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3389-Ա «07» հուլիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3758-Ա որոշմամբ ստեղծված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ինչպես նաև հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռք բերված հողամասերը հրապարակային սակարկություններով (աճուրդներով) տրամադրման կամ օտարման նպատակով ստեղծված հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման ու հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովների կողմից արձանագրություններով ներկայացված առաջարկությունները:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 463-464-րդ, հողային օրենսգրքի 67-ից 70-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 2-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 8.1-րդ գլուխներով և 2023 թվականի սեպտեմբերի 28-ի հ.1667-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշմամբ.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող հողամասերը ներկայացնել աճուրդով օտարման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3. Հանձնարարել Երևանի Աջափնյակ, Նոր Նորք, Դավթաշեն, Ավան, Արաբկիր, Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասերում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
07.07.2026 թ.
հ. 3389-Ա որոշման
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
№ Հողամասի հասցեն
/գտնվելու վայրը/
տարածագնահատման գոտին Հողի կադաստրային ծածկագիրը Մակերեսը /քմ/ Հողամասի նպատակային նշանակությունը Հողամասի գործառնական նշանակությունը հողամասի մեկնարկային գինը /ՀՀ դրամ/
Աջափնյակ վարչական շրջան
1 Գրիգոր Զոհրապ փողոց, հ.138
/7-րդ գոտի/ 01-001-0306-0040 579.48 Բնակավայրերի Հասարակական
կառուցապատման 43.015.000
2 Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.52
/12-րդ գոտի/ 01-001-0607-0083 11969.4 Արդյունաբերու-թյան, ընդերքօգտա-գործման և այլ արտադրական նշանակության Արդյունաբերական օբյեկտների 592.246.000
Ավան վարչական շրջան
3 Հ.Աճառյան փողոց, հ.57/22
/8-րդ գոտի/ 01-002-0214-0047 1000.0 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 70.957.000
Արաբկիր վարչական շրջան
4 Գ.Ղափանցյան փողոց, հ.9/15
/8-րդ գոտի/ 01-003-0311-0019 881.4 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 85.682.000
Դավթաշեն վարչական շրջան
5 Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.13/59
/7-րդ գոտի/ 01-004-0001-0348 1161.5 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 90.887.000
6 Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.13/58
/7-րդ գոտի/ 01-004-0001-0347 615.0 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 49.953.000
Նոր Նորք վարչական շրջան
7 Դավիթ Բեկի փողոց, հ.105/22
/7-րդ գոտի/ 01-008-0626-0028 931.5 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 75.517.000
8 Դավիթ Բեկի փողոց, հ.105/19
/7-րդ գոտի/ 01-008-0626-0113 905.7 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 77.421.000
9 Դավիթ Բեկի փողոց, հ.105/21
/7-րդ գոտի/ 01-008-0626-0112 915.4 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 78.250.000
10 Դավիթ Բեկի փողոց, հ.105/20
/7-րդ գոտի/ 01-008-0626-0032 893.3 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 76.361.000
11 Դավիթ Բեկի փողոց, հ.105/18
/7-րդ գոտի/ 01-008-0626-0116 824.2 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 70.454.000
12 (տողն ուժը կորցրել է 27.07.26 N 3648-Ա)
Նորք-Մարաշ վարչական շրջան
13 Գ.Հովսեփյան փողոց, հ.58/33
/5-րդ գոտի/ 01-009-0090-0315 2511.64 Բնակավայրերի Հասարակական կառուցապատման 469.054.000
14 Օհան Դուրյան փողոց, հ.66
/5-րդ գոտի/ 01-009-0024-0141 375.9 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 42.900.000
Նուբարաշեն վարչական շրջան
15 Նուբարաշեն 1-ին փողոց, հ.21/12
/12-րդ գոտի/ 01-010-0034-0146 770.0 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 11.853.000
16 Նուբարաշեն 1-ին փողոց, հ.21/13
/12-րդ գոտի/ 01-010-0034-0147 513.7 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 8.105.000
17 Նուբարաշեն 1-ին փողոց, հ.21/14
/12-րդ գոտի/ 01-010-0034-0150 512.47 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 8.086.000
18 Նուբարաշեն 11-րդ փողոց, հ.52
/11-րդ գոտի/ 01-010-0047-0008 786.44 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 13.172.000
19 Նուբարաշեն 11-րդ փողոց, հ.54
/11-րդ գոտի/ 01-010-0047-0009 1075.55 Բնակավայրերի Բնակելի կառուցապատման 17.792.000
Շենգավիթ վարչական շրջան
20 Ներքին Չարբախ 1-ին փողոց, հ.45/1
/11-րդ գոտի/ 01-011-0285-0051 668.12 Բնակավայրերի Հասարակական կառուցապատման 35.727.000
(հավելվածը փոփ. 27.07.26 N 3648-Ա)
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան