ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» հուլիս 2026 թ. N 55-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել`
1) կալանավորված անձի կամ դատապարտյալի հիվանդության պատմագրի Ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի Ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքի Ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) կալանավորված կամ դատապարտյալ տղամարդկանց հոգեկան առողջության զննության գործիքի ձևաթուղթը` համաձայն N 4 հավելվածի.
5) կալանավորված կամ դատապարտյալ կանանց հոգեկան առողջության զննության գործիքի ձևաթուղթը` համաձայն N 5 հավելվածի.
6) կալանավորված անձի կամ դատապարտյալի հոգեկան առողջության ռիսկի գնահատման գործիքի ձևաթուղթը` համաձայն N 6 հավելվածի.
7) կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանի Ձևը` համաձայն N 7 հավելվածի.
8) կալանավորված անձանց և դատապարտյալների արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանի Ձևը` համաձայն N 8 հավելվածի.
9) կալանավորված անձի կամ դատապարտյալի հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտի Ձևը` համաձայն N 9 հավելվածի.
10) քրեակատարողական հիմնարկ ընդունվածների բժշկական զննության մատյանի Ձևը` համաձայն N 10 հավելվածի.
11) կալանավորված անձանց և դատապարտյալների առողջապահական մարմինների բուժական հիմնարկներ փոխադրման հաշվառման մատյանի Ձևը` համաձայն N 11 հավելվածի.
12) կալանավորված անձանց և դատապարտյալների դիսպանսեր հաշվառման մատյանի Ձևը` համաձայն N 12 հավելվածի.
13) վարակիչ հիվանդություններ ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման մատյանի Ձևը` համաձայն N 13 հավելվածի.
14) կալանավորված անձանց և դատապարտյալների գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանի Ձևը` համաձայն N 14 հավելվածի.
15) կալանավորված անձանց և դատապարտյալների ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանի Ձևը` համաձայն N 15 հավելվածի.
16) քրեակատարողական հիմնարկներում դեղերի հատկացման և ընդունման մատյանի Ձևը` համաձայն N 16 հավելվածի.
17) քրեակատարողական հիմնարկներում բաշխվող դեղերի և բժշկական այլ պարագաների հաշվառման մատյանի Ձևը` համաձայն N 17 հավելվածի.
18) քրեակատարողական հիմնարկներում դեղերի և բժշկական պարագաների քանակական հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 18 հավելվածի.
19) դատապարտյալների խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթը` համաձայն N 19 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված բժշկական փաստաթղթերի ձևերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` ձևերը կարող են տարբերվել սույն հրամանով հաստատված թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկատվության լրացումը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
23.07.2026 Ա. ԱվանեսՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 2
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 3
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 4
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 5
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 6
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 7
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 8
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 9
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 10
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 11
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 12
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 13
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 14
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 15
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 16
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 17
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 18
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Հավելված N 19
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հուլիս «23»-ի
N 55-Ն հրամանի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2026 թվական: