Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱՅԻ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 օգոստոսի 2026 թվականի N 1144-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱՅԻ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների` համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա տրամադրված տեղերի շրջանակում իրականացնել թափուր մնացած տեղերի վերաբաշխում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

06.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

օգոստոսի 6-ի N 1144-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱՅԻ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Աղյուսակ N 1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Մասնագիտությունը Քանակը

Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա 2

Վարակային հիվանդություններ 1

Մանկական վիրաբուժություն 1

Մանկական արյունաբանություն 1

Մանկական նյարդաբանություն 1

Մանկաբուժություն 3

Նեոնատոլոգիա 1

Ընդամենը 10

Աղյուսակ N 2

ՀՀ առողջապահության նախարարություն

Մասնագիտությունը Հատկացված տեղերը Որից՝ վերամասնագիտաց-

ման նպատակով

Ընտանեկան բժշկություն 25 18

Ներքին հիվանդություններ 8

Սրտաբանություն 2 1

Նյարդաբանություն 2

Ուռուցքաբանություն 1 1

Ֆիզիկական և վերականգնողական

բժշկություն 1 1

Մանկաբուժություն 8

Նեոնատոլոգիա 3 2

Որովայնային վիրաբուժություն 3

Անոթային վիրաբուժություն 1 1

Այրվածքաբանություն 2 2

Մանկաբարձություն և գինեկոլոգիա 3

Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա 5

Անհետաձգելի բժշկություն 2

Հոգեբուժություն 2

Ախտաբանություն 1 1

Ռադիոլոգիա 3 1

Դատաբժշկական փորձաքննություն 1

Կլինիկական լաբորատոր ախտորոշում 2 1

Ընդամենը 75 29

Աղյուսակ N 3

ՀՀ պաշտպանության նախարարություն

Մասնագիտությունը Քանակը

Համաճարակաբանություն 3

Ներքին հիվանդություններ 2

Ռադիոլոգիա 2

Երիկամաբանություն 1

Մաշկաբանություն և սեռավարակաբանություն 1

Վարակային հիվանդություններ 1

Հոգեբուժություն 1

Ռևմատոլոգիա 1

Ալերգոլոգիա և կլինիկական իմունոլոգիա 1

Ակնաբանություն 1

Ընդամենը 14

Աղյուսակ N 4

ՀՀ պաշտպանության նախարարություն

Հետավարտական մեկամյա ուսումնառություն Քանակը

Ընդհանուր բժշկական գործունեություն զինված ուժերում 43

Ընդհանուր ստոմատոլոգիական գործունեություն 5

Ընդամենը 48

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Լ. Մակունց

06.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։