Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀՐԱՎԵՐՆԵՐՈՒՄ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԱՌԵԼՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 օգոստոսի 2026 թվականի N 1138-Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀՐԱՎԵՐՆԵՐՈՒՄ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԱՌԵԼՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 46.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տալ նախնական համաձայնություն 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների գնման ընթացակարգի, ինչպես նաև Հրազդան մարզադաշտում թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղու և անհրաժեշտ ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքների գնման ընթացակարգերի հրավերներում ներառելու պայման այն մասին, որ տվյալ գործընթացները կազմակերպվում են հանրային շահերի ապահովման նպատակով, և այդ գործընթացների շրջանակներում պատվիրատուի և (կամ) գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկումները չեն կասեցնում գնման գործընթացները։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

06.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։