ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1124-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հունիսի 3-ից մինչև 2028 թվականի հունիսի 2-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
06.07.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
հուլիսի 6-ի N 1124-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնի-կական բնութագիրը Չափի
միա- վորը Քանակը Ծագման երկիրը Արտահան- ման երկիրը Արժեքը (դրամ) Այլ
տեղեկու- թյուններ
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1. 4810929009 Բազմաշերտ երկկողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված, ներքին շերտերը
սպիտակեցված 1մ.2-ի քաշ 335-560 գրամ հաստություն
0,54-1,0մմ
խոնավություն 8,5%-9,5% կգ 9 000 000 Ֆինլանդիա Ֆինլանդիա 4 050 000 000
2. 4810929009 Բազմաշերտ միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված,
ներքին շերտերը
սպիտակեցված 1մ.2-ի քաշ 275-550 գրամ հաստություն
0,46-1,03մմ
խոնավություն 8,5%-9,5% կգ 1 200 000 Ֆինլանդիա Ֆինլանդիա 540 000 000
3. 4810929009 Բազմաշերտ միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված ներքին շերտերը
սպիտակեցված 1մ.2-ի քաշ 190-355 գրամ հաստություն 0,275-0,610մմ կգ 18 000 000 Ֆինլանդիա Ֆինլանդիա 10 773 000 000
4. 3920621909 Պոլիէթիլենտերեֆ- տալատից թաղանթ միաշերտ՝ գլանափաթեթով, չտպագրված՝ ոչ կահույքի արտադրության
համար, ոչ սննդի հաստություն 12-25 միկրոն լայնություն 390մմ-1280մմ կգ 100 000 Թուրքիա Վրաստան 104 000 000
5. 9612101000 Ժապավեններ նախատեսված դրոշմատիպեր ստանալու համար`
գլանափաթեթներով հաստություն 6-12 միկրոն պոլիմերային հիմքով կգ 165 000 Գերմանիա Գերմանիա 1 120 000 000
6. (կետն ուժը կորցրել է 19.10.23 N 1772-Ա)
7. (կետն ուժը կորցրել է 19.10.23 N 1772-Ա)
8. 4810921000 Բազմաշերտ միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված բոլոր սպիտակեցված շերտերով 1մԱ-ի քաշը՝ 190-355 գրամ հաստությունը՝ 0.275-0.61մմ կգ 10 000 000 Ֆինլանդիա, Չինաստան Ֆինլանդիա, Չինաստան 5 220 000 000
9. 3215110000 Տպագրական ներկ սև Տպագրական օֆսեթ ներկեր սև կգ 20 000 Իտալիա, Գերմանիա, Իսպանիա,
Չինաստան Իտալիա, Գերմանիա, Իսպանիա,
Չինաստան 90 000 000
10. 3506910000 3901–3913 ապրանքային դիրքերում ընդգրկված պոլիմերների կամ կաուչուկի հիմքով հարակցանյութեր Ակրիլային պոլիմերների հիմքով հարակցանյութ կգ 25 000 Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան 26 250 000
11. 3208209009 Տպագրական լաքեր Տպագրական լաքեր ակրիլային, սինթետիկ պոլիմերների հիմքով կգ 10 000 Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան 25 000 000
12. 3208909109 Տպագրական լաքեր Տպագրական լաքեր ակրիլային, սինթետիկ պոլիմերների հիմքով կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների
հիմքով կգ 10 000 Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Չինաստան 62 000 000
13. 3212100000 Փայլաթիթեղ դրոշմապատման համար Լայնություն 100մմ-2000մմ կգ 350 000 Չինաստան Լեհաստան Գերմանիա Ֆինլանդիա Չինաստան 758 100 000
ԸՆԴԱՄԵՆԸ 22 768 350 000
(հավելվածը փոփ. 19.10.23 N 1772-Ա, 12.12.24 N 1976-Ա, փոփ., լրաց. 07.05.26 N 625-Ա, 06.08.26 N 1142-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
06.07.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ