Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱԷՐՈԲՐՈՔ» ՍՊԸ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆ (ԹԻՎ 441/3) ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

28 դեկտեմբերի 2004 թ.

ք. Երևան N 362-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱԷՐՈԲՐՈՔ» ՍՊԸ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆ (ԹԻՎ 441/3) ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.7 -րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2004 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 54 արձանագրություն), քննարկելով փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի թիվ 4 մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար ուժը կորցրած ճանաչել «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար տրամադրված թիվ 441/3 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ք. Երևան, Կասյան 2, բն. 38) ուղարկելու պահից։

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ` Տ. Սարգսյան

2004 թ. դեկտեմբերի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։