Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-05-ից մինչև 2013-03-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 10. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը

գործել է մինչև 2013-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 10. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը

1. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատում է համապատասխան համայնքի ղեկավարը:

Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ` միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի:

2. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի անձնագիրն ընդգրկում է համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, առաջատար պաշտոնների անձնագրերը` համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը 1000-ից պակաս բնակչություն ունեցող աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համաձայնությամբ կարող է չընդգրկել սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով ներկայացվող բարձրագույն կրթության և (կամ) աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները:

3. Համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող համայնքային ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստումից հետո, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետի ավարտով պայմանավորված` 1000-ից պակաս բնակչություն ունեցող աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագրի փոփոխման դեպքի:

(10-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, փոփ. 19.05.09 ՀՕ-120-Ն, լրաց., փոփ. 10.02.11 ՀՕ-53-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։