Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-01-ից մինչև 2024-06-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 9. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

գործել է մինչև 2024-06-24Բացել ARLIS-ում

Հոդված 9. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

1. Պետական կազմակերպությունն ստեղծվում է հիմնադրման, ինչպես նաև պետական հիմնարկի կամ հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունների վերակազմակերպման միջոցով:

2. Պետական կազմակերպության հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության:

3. Պետական կազմակերպությունն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ:

Պետական կազմակերպության հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են պետական կազմակերպության անվանումը, նրա գործունեության առարկան և նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմն ու արժեքը, պետական կազմակերպության կառավարումն իրականացնող այն լիազորված պետական մարմինը, որի ենթակայությանը հանձնվում է պետական կազմակերպությունը, լիազորված պետական մարմնի լիազորությունները, ինչպես նաև օրենքին չհակասող այլ դրույթներ:

4. Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև պետական կազմակերպության պետական գրանցումը ծագած` պետական կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

5. Համայնքն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով ստեղծել համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` համայնքային կազմակերպություն): Համայնքի անունից համայնքային կազմակերպություն ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ: Համայնքային կազմակերպության ստեղծման մասին որոշումը և կազմակերպության կանոնադրությունը հաստատում է համայնքի ավագանին:

Համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքի պահանջները, բացառությամբ 14-րդ հոդվածի, որով նախատեսված լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարը:

(9-րդ հոդվածը լրաց. 22.02.07 ՀՕ-128-Ն, փոփ. 02.05.13 ՀՕ-53-Ն, խմբ. 17.11.21 ՀՕ-357-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։