Հոդված 18. Պետական ծառայության պաշտոնի նշանակվելիս պետական ծառայողի երդումը
Հոդված 18. Պետական ծառայության պաշտոնի նշանակվելիս պետական ծառայողի երդումը
1. Պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի և նրա հրավիրած անձանց ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողի պաշտոնը՝ հանդիսավոր երդվում եմ հավատարիմ ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել պետական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս»:
2. Երդումը տրվում է անհատական կարգով՝ յուրաքանչյուր պետական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:
3. Պետական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը, որը կցվում է նրա անձնական գործին: