Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 23. Պետական ծառայության կադրերի ռեզերվը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Պետական ծառայության կադրերի ռեզերվը

1. Պետական ծառայության կադրերի ռեզերվի տեսակներն են՝

1) կադրերի կարճաժամկետ ռեզերվը.

2) կադրերի երկարաժամկետ ռեզերվը:

2. Պետական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 6-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) 19-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

3. Պետական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվում են՝

1) սույն հոդվածի 4-րդ մասում նշված՝ կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու ժամկետը լրացած անձինք.

2) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:

4. Պետական ծառայության կադրերի կարճաժամկետ և երկարաժամկետ ռեզերվներում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է:

5. Սույն օրենքի հիման վրա պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

(23-րդ հոդվածը փոփ. 07.05.26 ՀՕ-188-Ն)

(07.05.26 ՀՕ-188-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։