Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-06-ից մինչև 2019-10-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 16. Պետական ծառայության պաշտոնի նշանակումը

գործել է մինչև 2019-10-05Բացել ARLIS-ում

Հոդված 16. Պետական ծառայության պաշտոնի նշանակումը

1. Պետական ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերի:

2. Պետական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Ազգային ժողովի նախագահը:

3. Պետական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և աուդիտորների պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Աշխատակազմի ղեկավարը:

4. Պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

(16-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-189-Ն, 08.12.17 ՀՕ-243-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։