Հոդված 17. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը
Հոդված 17. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը
1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում գործուղված դիվանագետները կարող են զբաղեցնել պետական ծառայության պաշտոններ:
2. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, ծառայողական քննությունների, նրանց վերապատրաստման, ատեստավորման, կատարած աշխատանքների մասին կիսամյակային հաշվետվություններ ներկայացնելու, ինչպես նաև պետական ծառայության այլ գործընթացների հետ կապված առանձնահատկությունները և պետական ծառայության այդ պաշտոնների ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ հաշվի առնելով ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությունները: