Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-05-26-ից մինչև 2005-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 41.2. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՃԸ

գործել է մինչև 2005-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 41.2. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՃԸ

1. Մաքսային ծառայության պաշտոններում մաքսային ծառայողի անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է աշխատավարձի բնականոն աճ` սույն օրենքի 41.1-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում տրված աղյուսակին համապատասխան:

2. Հիմնական աշխատավարձի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է աղյուսակի համաձայն, հետևյալ կարգով.

1) աշխատավարձի 1-4-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր (մակարդակ) ավելացում տարին մեկ անգամ.

2) աշխատավարձի 5-7-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր (մակարդակ) ավելացում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ.

3) աշխատավարձի 8-10-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր (մակարդակ) ավելացում յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ.

4) աշխատավարձի 11-րդ մակարդակից աշխատավարձը մնում է անփոփոխ.

5) անցումը աշխատավարձի 4-րդ մակարդակից 5-րդին, 7-րդ մակարդակից 8-րդին և 10-րդ մակարդակից 11-րդին կատարվում է համապատասխանաբար` սույն հոդվածի երկրորդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամկետներում:

3. Տվյալ պաշտոնում մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը կիրառվում է մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի գործող մակարդակի նկատմամբ:

4. Մաքսային ծառայողի հիմնական աշխատավարձի հերթական միավոր (մակարդակ) ավելացումն իրականացվում է այդ իրավունքի ծագմանը հաջորդող ամսվա մեկից:

(41.2-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն)

ՀՈԴՎԱԾ 42. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՆՅՈՒԹԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Մաքսային ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հատկացվում են տրանսպորտային և կապի միջոցներ կամ տրանսպորտային և հեռահաղորդակցման ծախսերի դրամական փոխհատուցում:

2. Մաքսային ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո մաքսային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է մաքսային ծառայողի ծառայողական գործունեության կապակցությամբ ստացված մարմնական վնասվածքների կամ հիվանդության հետևանքով, մահացած մաքսային ծառայողի ընտանիքին և նրա խնամքի ներքո գտնվող անձանց մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին վճարվում է նրա ամսական միջին դրամական վաստակի 12-ապատիկի չափով միանվագ գումար:

3. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք բացառում են նրա հետագա մասնագիտական ծառայությունը, ծառայողին մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին վճարվում է նրա ամսական միջին դրամական վաստակի 6-ապատիկի չափով միանվագ գումար:

4. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի և (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինության, մաքսային ծառայողին մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին վճարվում է միանվագ գումար:

5. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո մաքսային ծառայողի մահվան դեպքում, եթե դա առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրա մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով, մաքսային ծառայողի խնամքի ներքո գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվում է փոխհատուցում` մահացածի դրամական վաստակից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով` առանց հաշվի առնելու սույն հոդվածի երկրորդ մասի համաձայն ստացած գումարները: Դրամական վաստակի նշված մասը որոշելու համար մահացածի ամսական միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքին գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:

6. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքում, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, ամեն ամիս` պետական բյուջեի միջոցների հաշվին, նրան վճարվում է փոխհատուցում` նրա ամսական միջին դրամական վաստակի և այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով` առանց հաշվի առնելու սույն հոդվածի երրորդ մասի համաձայն ստացած գումարները:

7. Ծառայողական գործունեության կապակցությամբ մաքսային ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ ծավալով (ներառյալ` բաց թողնված օգուտը)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։