Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-11-11-ից մինչև 2008-11-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ, նյութական ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 46.1. ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2008-11-27Բացել ARLIS-ում

Հոդված 46.1. ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննության հանձնաժողովն իրավունք ունի`

1) բացատրություններ վերցնել կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձից, վկաներից և տուժողներից.

2) պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջել փաստաթղթեր և նյութեր, տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել զանցանքի և դրանց առնչվող անձանց մասին.

3) պահանջել կատարելու ստուգողական գործողություններ և վերաստուգումներ.

4) նշանակել փորձաքննություններ.

5) վերցնել գործի համար էական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր.

6) կատարել իրերի և փաստաթղթերի զննում.

7) հրավիրել անձանց` որպես վկա և տուժող.

8) անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես դադարեցնել անձի ծառայողական լիազորությունները, եթե հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության օրինական ընթացքին:

1. Վերադաս մաքսային մարմնի ծառայողական քննության հանձնաժողովը պարտավոր է`

1) կատարել բազմակողմանի, անաչառ և լրիվ քննություն.

2) լուծել միջնորդությունները.

3) բացատրել կարգապահական պատասխանատվության ենթարկվող անձի, վկայի, տուժողի, փորձագետի իրավունքները և պարտականությունները.

4) անցկացված ծառայողական քննության արդյունքների հիման վրա տալ եզրակացություն: (46.1-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-539-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։