ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 1993 թ. N 579
Քաղ. Երևան
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով հանրապետության գազամատակարարման գործում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայգազարդ» պետական ձեռնարկության կարևոր դերն ու ֆինանսական ծանր վիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայգազարդ» պետական ձեռնարկությունն ազատել 1992 թվականի և 1993 թվականի առաջին կիսամյակի համար հարկային օրենսդրության խախտումների համար կիրառված տուգանքներից և տույժերից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ