Գլուխ 7 · ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 37. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովը
Հոդված 37. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովը
1. Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և ատեստավորում անցկացնելու, ինչպես նաև ատեստավորման արդյունքով դիվանագետի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով արտաքին գործերի նախարարությունում ստեղծվում է մրցութային-ատեստավորող հանձնաժողով:
2. Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանվում են արտաքին գործերի նախարարի հրամանով: