Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի Հ.2623-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3831-Ա «04» օգոստոսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի Հ.2623-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով լ/ա Ալեքսանդր Գևորգյանի 30.07.2025թ. հ.Դ-80214-26 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 24-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.2623-Ա որոշման հավելվածի 5-րդ կետը:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

8/4/2026

Հավելված

Երևանի քաղաքապետի

04.08.2026 թ.

հ. 3831-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Մարինե Իսպիրյան Արհեստավորների 1-ին փողոց, հ.53/2 բնակելի տուն Արհեստավորների 1-ին փողոցի հ.53/2 հասցեում գտնվող /հիմք՝ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 09.03.2026թ. հ.ԵԴ2/9910/02/24 հաշտության համաձայնություն և վկ. հ.27052024-01-0214, հող.50.0քմ/ 29.44քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Արհեստավորների 1-ին փողոց, հ.53/5 01063GCEYTBJ

2 Գևորգ Խուլոյան

/լիազորված անձ/

Հայկ և Անաստասիա Բալյաններ Մաշտոցի պողոտա, հ.18 շենք, հ.52 տարածք Հայկ և Անաստասիա Բալյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Մաշտոցի պողոտայի հ.18 շենքի հ.52 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.10062015-01-0129/ բաժանման հատակագծով առանձնացվող 229.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մաշտոցի պողոտա, հ.18 շենք, շինություն հ.52/3 01063BNXWUSK

3 Ալիկ Հունանյան Հաղթանակ թաղամաս, 46-րդ տեղամաս, հ․4 և 4ա հողամաս Ալիկ Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 46-րդ տեղամասի հ․4 և 4ա հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 27․07․2026թ. հ.3658-Ա որոշում, վկ. հ.14122023-01-0114/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 7-րդ փակուղի, հ․43 01073UEUEANF

4 Մինեհ Մինասսյան Չահարմահալի

/լիազորված անձ/

«ՀԱՐԹ» ՍՊԸ Ն. Գոգոլի փողոց, հ.8/4 շենք, հ.3 բնակարան «ՀԱՐԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Գոգոլի փողոցի հ.8/4 շենքի հ.3 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.29052025-01-0023/ բաժանման հատակագծով առանձնացվող 62.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ն. Գոգոլի փողոց, հ.8/4 շենք, բն.3/1 01123TRF8SXE

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

8/4/2026

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։