ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«28» հուլիսի 2026 թ. N 62-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 70-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 83-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 50-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-րդ և 10-րդ դասարանների «Համաշխարհային պատմություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 70-Ն և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 3-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-րդ և 11-րդ դասարանների «Համաշխարհային պատմություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 83-Ն հրամանները։
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի հունիսի 20-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 12-րդ դասարանների «Համաշխարհային պատմություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 50-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Համաշխարհային պատմություն» առարկայի 7-12-րդ դասարանների առարկայական ծրագրերը հաստատելու մասին».
2) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Համաշխարհային պատմություն» առարկայի 7-12-րդ դասարանների առարկայական ծրագրերը ՝ համաձայն հավելվածի:».
3) Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
7/28/2026
Ժ. ԱնդրեասՅԱՆ
Հավելված
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի 2026 թվականի
հուլիսի 28-ի N 62-Ն հրամանի
«Հավելված
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի 2024 թվականի
հունիսի 20-ի N 50-Ն հրամանի»:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 7-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական: