Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2006 թվականի N 261-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մարտի 11

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

փետրվարի 16-ի N 261-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլը և օբյեկտի անվանումը Աշխատանքների կատարման սկիզբը Երկրաբանական առաջադրանքը 2006 թվականի համար 2006 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)

1-ին եռամսյակ 1-ին կիսամյակ ինն ամիս տարի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ

այդ թվում`

1900,0

6650,0

13300,0

19000,0

I. Ազնիվ մետաղներ

այդ թվում` 200,0 700,0 1400,0 2000,0

Արեգունու լեռնաշղթայի կենտրոնական մասերում (Մայմեխ-Մուրթելի տեղամասեր) ոսկու որոնողական աշխատանքներ 2003 թ. դաշտային աշխատանքների արդյունքների ամփոփում և հաշվետվություն ներկայացնելը 200,0 700,0 1400,0 2000,0

II. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ, ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ, ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

այդ թվում`

1700,0

5950,0

11900,0

17000,0

1. Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան մասերի (K-38 - XXVI, XXVII թերթերի) 1:200000 մասշտաբի երկրաբանական քարտեզի կազմում և տպագրության նախապատրաստում 2005 թ. դաշտային աշխատանքների շարունակություն, K-38-XXVII թերթի 0,5 մասի կազմում 400,0 1400,0 2800,0 4000,0

2. Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1:50000 մասշտաբի երկրաբանական հանույթ (K-38-126, В, Г-138-А, Б, В, Г) 2003 թ. K -138 - A, B թերթերի 1/3-ի կազմում, 1 : 50000 մասշտաբի երկրաբանական հանույթ, դաշտային աշխատանքների շարունակություն 500,0 1750,0 3500,0 5000,0

3. Հայաստանի Հանրապետության տարածքի հարավային մասի 1:200000 մասշտաբի հիդրոերկրաբանական քարտեզի կազմում և հրատարակման նախապատրաստում (J-38-III,IV,V և XI թերթերը) 1999 թ. հիդրոերկրաբանական երթեր,

աշխատանոցային աշխատանքներ,

ամփոփ հաշվետվության կազմում 300,0 1050,0 2100,0 3000,0

4. Հայաստանի Հանրապետության պինդ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ համակարգչային տեղեկատվական համակարգի ստեղծում 2005 թ. տեղեկատվության մուտքագրում` սկաների օգնությամբ, գծագրական տեղեկատվության էլեկտրոնային տարբերակների ստեղծում 500,0 1750,0 3500,0 5000,0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։