Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 2006 թվականի N 268-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի

2-ի «Փորձաքննությունների կատարման ծառայության նախահաշվային արժեքի մասին» N 79-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման հավելվածը լրացնել փորձաքննությունների հետևյալ տեսակներով.

« Համակարգչային-տեխնիկական 150 մյուսների մաս չկազմող հետազոտելի համակարգչային կամ տեղեկատվական յուրաքանչյուր օբյեկտը

Մշակութային արժեքների 120 յուրաքանչյուր հետազոտելի մշակութային օբյեկտը

Հոգեբանական 153 յուրաքանչյուր հետազոտելի անձը, անձի հետ կապված նյութերը, առանձին հետազոտելի օբյեկտը

Դատաբժշկական 124 յուրաքանչյուր գործի նյութերի ներկայացված ամբողջությունը

Դատաքիմիական (տոքսիկոլոգիական) 21 ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

Կենսաբանական (հողագիտական) 60 ինքնուրույն, մյուսների մաս չկազմող հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մարտի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։