ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2026 թվականի N 1195-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1959-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ և 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 1959-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «չեն ցանկացել» բառերը փոխարինել «հրաժարվել են» բառերով, իսկ «ծրագրից» բառից հետո լրացնել «օգտվելու իրավունքից» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «դիմումի մեջ նշելով» բառերը փոխարինել «ներկայացնելով» բառով.
3) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
4) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝
«6) որոշմամբ հաստատված ծրագրից օգտվելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն՝ համաձայն ձևի, որը ստորագրվում և կցվում է դիմումին:».
5) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի 8-րդ ենթակետը «տվյալները» բառից հետո լրացնել «և հայտարարությունը» բառերով.
6) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ ձևով՝
«Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայտնում եմ, որ հրաժարվում եմ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատված Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից։
NN
ը/կ Ազգանունը, անունը, հայրանունը Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը Անձը հաստատող փաստաթղթի համարը, սերիան ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը Համաձայն եմ դիմումում ներառված տվյալների և
դրույթների հետ
1.
2.
3.
Դիմող` ________________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
---- --------------------------- 202 թ․»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
13.08.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ