ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2026 թվականի թիվ 8 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի փետրվարի 28-ի «Որպես վառելիք օգտագործելու համար հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 26 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2026 թվականի հունվարի 27-ի
թիվ 8 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ 26 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ և 1-ին կետում «ազգային (պետական) ստանդարտների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների» բառերով
2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Որպես վառելիք օգտագործելու համար հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի փետրվարի 28-ի
թիվ 26 որոշմամբ (Եվրասիական
տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի
2026 թվականի հունվարի 27-ի
թիվ 8 որոշման խմբագրությամբ)
ՑԱՆԿ
«Որպես վառելիք օգտագործելու համար հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների
Համարը՝ ը/կ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտը Ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրն ու անվանումը Ծանոթագրություն
1 2 3 4
1 բաժին V ԳՕՍՏ SO 4257-2013 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Նմուշառման մեթոդ»
2 ԳՕՍՏ 14921-2018 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Նմուշառման մեթոդներ»
3 ՂՀ ՍՏ ASTM D 3700-2015 «Արդյունաբերություն՝ նավթային և գազային: Լողացող մխոցային գլանի օգտագործման դեպքում հեղուկացված նավթային գազերի նմուշներ ստանալու համար փորձարկումների ստանդարտ մեթոդ» կիրառվում է մինչև 01.01.2035
4 ԳՕՍՏ Ռ 55609-2013 «Գազային խտուցքի, հեղուկացված ածխաջրածնային գազի և թեթև ածխաջրածինների լայն թորամասի նմուշառում: Ընդհանուր պահանջներ» կիրառվում է մինչև 01.01.2035
5 հավելված, ցուցանիշ՝ «Օկտանային թիվ» հավելված В ԳՕՍՏ EN 589-2014 «Վառելիք՝ ներքին այրման շարժիչների համար: Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Տեխնիկական պահանջներ և փորձարկումների մեթոդներ»
6 հավելված Ե ԳՕՍՏ 34858-2022 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային: Տեխնիկական պայմաններ»
7 5-րդ բաժնի 5.3 կետ, ՍՏ ՂՀ ASTM D 2598-2015 «Գազեր՝ նավթային, հեղուկացված։ Ֆիզիկական հատկությունների որոշում՝ կոմպոզիցիոն անալիզի մեթոդով» կիրառվում է մինչև 01.01.2035
8 հավելված, ցուցանիշ՝ «Ոչ սահմանային ածխաջրածինների գումարի զանգվածային բաժին» ԳՕՍՏ 10679-2019 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Ածխաջրածնային կազմի որոշման մեթոդ»
9 ԳՕՍՏ 33012-2014 «Պրոպան և բութան՝ ապրանքային։ Ածխաջրածնային կազմի որոշում՝ գազային քրոմատագրման մեթոդով»
10 ՍՏ ՂՀ ԱՍՏՄ Դ 2163-2011 «Գազեր՝ նավթային, հեղուկացված։ Գազային քրոմատագրման միջոցով ածխաջրածնային կազմի որոշման մեթոդ» կիրառվում է մինչև 01.01.2035
11 ԳՕՍՏ Ռ 54484-2011 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված։ Ածխաջրածնային կազմի որոշման մեթոդներ» կիրառվում է մինչև 01.01.2035
12 ԳՕՍՏ Ռ 56869-2016 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված և խառնուրդներ պրոպան-պրոպիլենային։ Ածխաջրածինների որոշում՝ գազային քրոմատագրմամբ» կիրառվում է մինչև 01.01.2035
13 հավելված, ցուցանիշ՝ «Հագեցած գոլորշիների ճնշում» ԳՕՍՏ SO 4256-2013 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Գոլորշիների մանոմետրական ճնշման որոշում։ ՀԱԳ մեթոդ»
14 ԳՕՍՏ 28656-2019 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Հագեցած գոլորշիների խտության և ճնշման որոշման հաշվարկային մեթոդ»
15 ԳՕՍՏ 34429-2018 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Հագեցած գոլորշիների ճնշման որոշման մեթոդ»
16 ՍՏ ՂՀ ԱՍՏՄ Դ 1267-2011 «Գազեր՝ նավթային, հեղուկացված։ Հագեցած գոլորշիների ճնշման որոշում» կիրառվում է մինչև 01.01.2035
17 ՍՏ ՂՀ ASTM D 2598-2015 «Գազեր՝ նավթային, հեղուկացված։ Ֆիզիկական հատկությունների որոշում՝ կոմպոզիցիոն անալիզի մեթոդով» կիրառվում է մինչև 01.01.2035
18 ՍՏ ՂՀ ASTM D 6897-2015 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված։ Փորձարկումների ստանդարտ մեթոդ՝ հեղուկացված ածխաջրածնային գազերի (ՀԱԳ) հագեցած գոլորշիների ճնշումը որոշելու համար (ընդարձակման մեթոդ)» կիրառվում է մինչև 01.01.2035
19 հավելված, ցուցանիշ՝ «Ծծմբաջրածնի և մերկապտանային ծծմբի զանգվածային բաժին» ԳՕՍՏ 22985-2017 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Ծծմբաջրածնի, մերկապտանային ծծմբի և ածխաջրածնի ծծմբօքսիդի որոշման մեթոդ»
20 ԳՕՍՏ 35228-2024 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Ծծումբ պարունակող միացությունների որոշում՝ գազային քրոմատագրման մեթոդով»
21 հավելված, ցուցանիշ՝ «Հոտ» հավելված Ա , ԳՕՍՏ EN 589-2014 «Վառելիք՝ ներքին այրման շարժիչների համար. Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Տեխնիկական պահանջներ և փորձարկումների մեթոդներ»
22 9․5 կետ և հավելված Դ, ԳՕՍՏ Ռ 34858-2022 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային։ Տեխնիկական պայմաններ»
23 հավելված, ցուցանիշ՝ «Հոտի ինտենսիվություն» ԳՕՍՏ 22387.5-2021 «Գազ՝ կոմունալ-կենցաղային սպառման համար։ Հոտի ինտենսիվության որոշման մեթոդներ»
24 ՂՀ ՍՏ 1240-2004 «Գազ՝ կոմունալ-կենցաղային սպառման համար։ Հոտի ինտենսիվության որոշման մեթոդներ» կիրառվում է մինչև
01.01.2035
25 հավելված, ցուցանիշ՝ «Ազատ ջրի ու ալկալիների պարունակություն» հավելված Բ , ԳՕՍՏ 20448-2018 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային՝ կոմունալ-կենցաղային սպառման համար. Տեխնիկական պայմաններ» կիրառվում է մինչև 01.07.2030
26 հավելված Գ, ԳՕՍՏ 34858-2022 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային. Տեխնիկական պայմաններ»
27 8.2 կետ, ՍՏԲ 2262-2012 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային։ Տեխնիկական պայմաններ» կիրառվում է մինչև 01.01.2035
28 8.2 կետ, ՍՏ ՂՀ 1663-2007 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային. Տեխնիկական պայմաններ» կիրառվում է մինչև 01.01.2035
29 5-րդ կետ, ԳՕՍՏ Ռ 56870-2016 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված։ Ամոնիակի, ջրի և ալկալիների որոշում» կիրառվում է մինչև 01.01.2035
30 հավելված, ցուցանիշ՝ «Հեղուկ մնացորդի ծավալային բաժին» հավելված Բ, ԳՕՍՏ 20448-2018 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային՝ կոմունալ-կենցաղային սպառման համար. Տեխնիկական պայմաններ» կիրառվում է մինչև 01.07.2030
31 հավելված Գ, ԳՕՍՏ 34858-2022 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային. Տեխնիկական պայմաններ»
32 8.2 կետ, ՍՏԲ 2262-2012 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային։ Տեխնիկական պայմաններ» կիրառվում է մինչև 01.01.2035
33 ՍՏ ՂՀ ASTM Դ 7756-2015 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված։ Փորձանմուշը սյունակի մեջ ներմուծելու միջոցով գազային քրոմատագրման մեթոդով մնացորդի որոշում» կիրառվում է մինչև 01.01.2035
34 8.2 կետ, ՍՏ ՂՀ 1663-2007 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային. Տեխնիկական պայմաններ» կիրառվում է մինչև 01.01.2035
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: