Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-185-Ն) 10-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-185-Ն) 10-րդ հոդվածում՝

ա) 8-րդ կետի «բ» ենթակետում «2500-5000 դրամ» բառերը փոխարինել «2500-3500 դրամ» բառերով.

բ) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը` ծխախոտի արտաքին գովազդի համար` 3000-5000 դրամ:».

գ) 8-րդ կետի «Սույն կետի «գ» ենթակետով սահմանված տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում է նաև համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:» բառերը փոխարինել «ե) դատարկ գովազդային վահանակների համար՝ 700 դրամ։» բառերով.

դ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սույն հոդվածով (բացառությամբ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի) սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքային համայնքներում կարող են լինել 1.5, իսկ թաղային համայնքներում՝ 1.75 անգամ ավելի։»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։