ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2026 թվականի թիվ 20 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 158 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 1-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի և Մաքսային միության «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 158 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2026 թվականի փետրվարի 26-ի
թիվ 20 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 158 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Մաքսային միության «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մեջ՝
ա) 16-րդ դիրքի 4-րդ սյունակը լրացնել «կիրառվում է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
բ) 16-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1 դիրքը՝
« 16.1 ԳՕՍՏ 31610.10-1-2022 (IEC 60079-10-1:2020) «Պայթյունավտանգ միջավայրեր․ Մաս 10-1. Գոտիների դասակարգում. Պայթյունավտանգ գազային միջավայրեր» կիրառվում է 2026 թվականի հուլիսի 1-ից
».
գ) 36-րդ դիրքի 4-րդ սյունակը լրացնել «կիրառվում է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1 դիրքը՝
« 36.1 ԳՕՍՏ 31610.25-2022 (IEC 60079-25:2020) «Պայթյունավտանգ միջավայրեր Մաս 25. Կայծաանվտանգ համակարգեր» կիրառվում է 2026 թվականի հուլիսի 1-ից
».
ե) 30-րդ դիրքի 4-րդ սյունակը լրացնել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.1 դիրքը՝
« 39.1 ԳՕՍՏ 31610.26-2023 (IEC 60079-26:2021) «Պայթյունավտանգ միջավայրեր․Մաս 26. Սարքավորումներ անջատիչ տարրերով կամ պայթյունապաշտպանության աստիճանների համակցությամբ» կիրառվում է 2026 թվականի հուլիսի 1-ից
».
է) 44-րդ դիրքի 4-րդ սյունակը լրացնել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
ը) լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1 դիրքը՝
« 44.1 ԳՕՍՏ IEC 60079-29-2-2024 «Պայթյունավտանգ միջավայրեր Մաս 29-2. Գազանալիզարարներ. Դյուրավառ գազերի և թթվածնի գազանալիզարարների ընտրությանը, մոնտաժմանը, կիրառմանը և տեխնիկական սպասարկմանը ներկայացվող պահանջները» կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից
».
թ) 48 դիրքի 4-րդ սյունակում «կիրառվում է մինչև համապատասխան միջպետական ստանդարտի ներառումը ստանդարտների ցանկում» բառերը փոխարինել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով
ժ) 48 դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.1 դիրքը՝
« 48.1 ԳՕՍՏ 31610.29-4-2023 (IEC 60079-29-4:2009) «Պայթյունավտանգ միջավայրեր Մաս 29-4. Գազանալիզարարներ. Բաց օպտիկական ուղի ունեցող դյուրավառ գազերի գազանալիզարարներին ներկայացվող ընդհանուր տեխնիկական պահանջները և փորձարկումների մեթոդները» կիրառվում է 2026 թվականի հուլիսի 1-ից
».
ժա) 53-րդ դիրքի 4-րդ սյունակը լրացնել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
ժբ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 53.1 դիրքը՝
« 53.1 ԳՕՍՏ 31610.31-2024 (IEC 60079-31:2022) «Պայթյունավտանգ միջավայրեր Մաս 31. Սարքավորումներ՝ փոշու բոցավառումից «t» թաղանթներով պաշտպանությամբ կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից
».
ժգ) 63-րդ դիրքի 4-րդ սյունակը լրացնել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
ժդ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 63.1 դիրքը՝
« 63.1 ԳՕՍՏ 31438.1-2024 (ЕN 1127-1:2019) «Պայթյունավտանգ միջավայրեր Պայթյունի կանխում և պաշտպանություն. Մաս 1. Հիմնարար հայեցակարգեր և մեթոդաբանություն» կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից
».
ժե) 64-րդ դիրքի 4-րդ սյունակը լրացնել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
ժզ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 64.1 դիրքը՝
« 64.1 ԳՕՍՏ 31438.2-2024 (ЕN 1127-2:2014) «Պայթյունավտանգ միջավայրեր Պայթյունի կանխում և պաշտպանություն. Մաս 2. Լեռնային աշխատանքների հիմնարար հայեցակարգեր և մեթոդաբանություն» կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից
».
ժէ) 66-րդ դիրքի 4-րդ սյունակը լրացնել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
ժը) 66-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 66.1 դիրքը՝
« 66.1 ԳՕՍՏ 31610.36-2024 (ISO 80079-36:2016) «Պայթյունավտանգ միջավայրեր Մաս 36. Պայթյունավտանգ միջավայրերի համար նախատեսված ոչ էլեկտրական սարքավորումներ. Ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ» կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից
»:
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 012/2011) պահանջների կիրառման և կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մեջ՝
ա) 37-րդ դիրքի 4-րդ սյունակը լրացնել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1 դիրքը՝
« 37.1 ԳՕՍՏ 31610.26-2023 (IEC 60079-26:2021) «Պայթյունավտանգ միջավայրեր Մաս 26. Սարքավորումներ՝ անջատիչ տարրերով կամ պայթյունապաշտպանության աստիճանների համակցությամբ» կիրառվում է 2026 թվականի հուլիսի 1-ից
».
գ) 42-րդ դիրքի 4-րդ սյունակը լրացնել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-րդ դիրքը՝
« 42.1 ԳՕՍՏ IЕС 60079-29-2-2024 «Պայթյունավտանգ միջավայրեր Մաս 29-2. Գազանալիզարարներ. Դյուրավառ գազերի և թթվածնի գազանալիզարարների ընտրությանը, մոնտաժմանը, կիրառմանը և տեխնիկական սպասարկմանը ներկայացվող պահանջները» կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից
».
ե) 46-րդ դիրքի 4-րդ սյունակում «կիրառվում է մինչև համապատասխան միջպետական ստանդարտի ներառումը ստանդարտների ցանկում» բառերը փոխարինել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով
զ) 46-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 46.1 դիրքը՝
« 46.1 ԳՕՍՏ 31610.29-4-2023 (IEC 60079-29-4:2009) «Պայթյունավտանգ միջավայրեր․ Մաս 29-4. Գազանալիզարարներ. Բաց օպտիկական ուղի ունեցող դյուրավառ գազերի գազանալիզարարներին ներկայացվող ընդհանուր տեխնիկական պահանջները և փորձարկումների մեթոդները» կիրառվում է 2026 թվականի հուլիսի 1-ից
».
է) 50-րդ դիրքի 4-րդ սյունակը լրացնել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
ը) լրացնել հետևյալ բովանդակությամբ 50.1 դիրքը՝
« 50.1 ԳՕՍՏ 31610.31-2024 (IEC 60079-31:2022) «Պայթյունավտանգ միջավայրեր Մաս 31. Սարքավորումներ՝ փոշու բոցավառումից «t» թաղանթներով պաշտպանությամբ կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից
».
թ) 4-րդ վանդակի 60-րդ դիրքը լրացնել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
ժ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 60.1-րդ դիրքը՝
« 60.1 ԳՕՍՏ 31438.1-2024 (EN 1127-1:2019) «Պայթյունավտանգ միջավայրեր Պայթյունի կանխում և պաշտպանություն. Մաս 1. Հիմնարար հայեցակարգեր և մեթոդաբանություն» կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից
».
ժա) 61-րդ դիրքի 4-րդ սյունակը լրացնել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
ժբ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.1 դիրքը՝
« 61.1 ԳՕՍՏ 31438.2-2024 (ЕN 1127-2:2014) «Պայթյունավտանգ միջավայրեր Պայթյունի կանխում և պաշտպանություն. Մաս 2. Հիմնարար հայեցակարգեր և մեթոդաբանություն» կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից
».
ժգ) 63-րդ դիրքի 4-րդ սյունակը լրացնել «կիրառվում է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
ժդ) 63-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 63.1 դիրքը՝
« 63.1 ԳՕՍՏ 31610.36-2024 (ISO 80079-36:2016) «Պայթյունավտանգ միջավայրեր Մաս 36. Պայթյունավտանգ միջավայրերի համար նախատեսված ոչ էլեկտրական սարքավորումներ. Ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ» կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: