«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2006 թվականի N 299-Ն
2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՈՒՄ», «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԵՎ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման 7.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 03 ենթախմբի «08. Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում», «16. Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում ռազմագիտության կաբինետների վերականգնում» և «24. Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում Ներքին սփյուռքի դպրոցների աշակերտներին դասագրքերով ապահովում» ծրագրերի ֆինանսավորման չափերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. մարտի 17
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 9-ի N 299-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 04 ԽՄԲԻ 03 ԵՆԹԱԽՄԲԻ «08. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԸ
Ենթախումբը, ծրագիրը Անվանումը Ընդամենը` տարեկան գումարը
(հազ. դրամ) Քանակը
(հատ) Միավորի գինը
(դրամ)
03,08 «Այբբենարան» (6-6.5 տարեկան) 26100.0 17400 1500
«Այբբենարան» (6.5-7 տարեկան) 37700.0 37700 1000
«Մաթեմատիկա-1» (1-ին մաս,
6-6.5 տարեկան) 20880.0 17400 1200
«Մաթեմատիկա-1» (1-ին մաս,
6.5-7 տարեկան) 37700.0 37700 1000
«Մաթեմատիկա-1» (2-րդ մաս,
6-6.5 տարեկան) 26100.0 17400 1500
«Մաթեմատիկա-2» (1-ին մաս,
6.5-7 տարեկան) 37700.0 37700 1000
«Մայրենի-1» (6-6.5 տարեկան) 26100.0 17400 1500
«Մայրենի-1» (6.5-7 տարեկան) 49010.0 37700 1300
Մաթեմատիկա-2 48253.2 40211 1200
Մաթեմատիկա-3 50400.0 42000 1200
Հայոց պատմության ատլաս 61440.0 12800 4800
Հայաստանի աշխարհագրական ատլաս 48000.0 10000 4800
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 9-ի N 299-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 04 ԽՄԲԻ 03 ԵՆԹԱԽՄԲԻ «16. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԸ
Ենթախումբը, ծրագիրը Անվանումը Ընդամենը` տարեկան գումարը
(հազ. դրամ) Քանակը
(հատ) Միավորի գինը
(դրամ)
03,16 Նախնական զինվորական պատրաստության պաստառների լրակազմ 5304.0 1700 3120
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 9-ի N 299-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 04 ԽՄԲԻ 03 ԵՆԹԱԽՄԲԻ «24. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՔԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԸ
Անվանումը Ընդամենը` տարեկան գումարը
(հազ. դրամ) Քանակը
(հատ) Միավորի գինը
(դրամ)
03,24 Դասագրքեր (75 անվանում) 70000.0 35176 1990
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան