ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 726-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշմամբ սահմանված՝
1) N 1 հավելվածի 1-ին կետում «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» տողում «Աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը)» սյունակում «259» թիվը փոխարինել «272» թվով.
2) N 4 հավելվածի 5-րդ կետում «Միասնական սոցիալական ծառայության» տողում «Աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը)» սյունակում «1627» թիվը փոխարինել «1598» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
17.08.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ