Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մայիսի 2024 թվականի N 634-Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 16-րդ մասի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշմամբ սահմանված հավելավճարները` ըստ քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման արդյունքների սահմանվում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը հատկացված «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարը վճարվում է ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից.

3) հավելավճարների վճարումն իրականացվում է քրեակատարողական ծառայողների դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

02.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 2-ի N 634-Ն որոշման

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ

ԱՆ քրեակատարողական ծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը

NN

ը/կ Զինվորական պաշտոնների խմբերը՝ըստ խմբային համալրման և զինվորական կոչումների Հավելավճարների չափերը (դրամ)

գերազանց լավ բավարար

1 39 Գնդապետ 400 000 300 000 168 000

2 38

3 37 400 000 300 000 168 000

4 36

5 35 400 000 300 000 168 000

6 34

7 33 400 000 300 000 168 000

8 32

9 31 Փոխգնդապետ 370 000 278 000 138 000

10 30 370 000 278 000 138 000

11 29 370 000 278 000 138 000

12 28 370 000 278 000 138 000

13 27

14 26 370 000 278 000 138 000

15 25 370 000 278 000 138 000

16 24 Մայոր 340 000 250 000 113 000

17 23

18 22

19 21

20 20

21 19 Կապիտան 320 000 250 000 113 000

22 18

23 17

24 16

25 15

26 14

27 13 Ավագ լեյտենանտ 320 000 250 000 113 000

28 12

29 11 Լեյտենանտ 270 000 220 000 165 000

30 10

31 9/5 Ավագ ենթասպա 270 000 220 000 143 000

32 9/4

33 9/3

34 9/2

35 9/1

36 8/6 Ենթասպա 270 000 220 000 143 000

37 8/5

38 8/4

39 8/3

40 8/2

41 8/1

42 7/3 Ավագ 270000 220 000 143 000

43 7/2

44 7/1

45 6/5 Ավագ սերժանտ 270 000 220 000 143 000

46 6/4

47 6/3

48 6/2

49 6/1

50 5/5 Սերժանտ

51 5/4

52 5/3

53 5/2

54 5/1

55 4/4 Եֆրեյտոր

56 4/3

57 4/2

58 4/1

59 3/6 Շարքային

60 3/5

61 3/4

62 3/3

63 3/2

64 3/1

(հավելվածը փոփ. 13.08.26 N 1229-Ն)

◙(29-րդ տողում 13.08.26 N 1229-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

03.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։