ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2026 թվականի թիվ 26 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով ««Եվրասիական տնտեսական միության՝ գրանցված անասնաբուժական դեղապատրաստուկների, կենդանիների համար նախատեսված կերային հավելումների և կենդանիների հետ անմիջական շփման մեջ չմտնող անասնաբուժական նշանակության ախտորոշիչ, ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 68 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2026 թվականի մարտի 10-ի
թիվ 26 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 68 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով «Եվրասիական տնտեսական միության՝ գրանցված անասնաբուժական դեղապատրաստուկների, կենդանիների համար նախատեսված կերային հավելումների և կենդանիների հետ անմիջական շփման մեջ չմտնող անասնաբուժական նշանակության ախտորոշիչ, ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2023 թվականի մայիսի 30-ի
թիվ 68 որոշմամբ
(Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2026 թվականի մարտի 10-ի թիվ
26 որոշման խմբագրությամբ)
Կանոններ
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական միջոցներով «Եվրասիական տնտեսական միության՝ գրանցված անասնաբուժական դեղապատրաստուկների, կենդանիների համար նախատեսված կերային հավելումների և կենդանիների հետ անմիջական շփման մեջ չմտնող անասնաբուժական նշանակության ախտորոշիչ, ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: