Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2026 թվականի թիվ 31 քաղ. Մոսկվա

«ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 799 որոշմամբ ընդունված՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 009/2011) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանված պարտադիր պահանջներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 74 որոշմամբ փոփոխությունների ենթարկված օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանության մասին հայտարարագրերը, որոնք ընդունվել են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 28-ը ներառյալ, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 74 որոշմամբ փոփոխությունների ենթարկված՝ օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման վկայականները, որոնք հաստատում են տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունը և տրվել են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 28-ը ներառյալ, վավերական են մինչև 2023 թվականի մայիսի 5-ը ներառյալ.

գ) տեխնիկական կանոնակարգի՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը, սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված փաստաթղթերի առկայության դեպքում, թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.

դ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի շրջանառությունը, որը շրջանառության մեջ է դրվել սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում, թույլատրվում է այդ արտադրանքի՝ արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում․

ե) սույն կետի «բ» ենթակետի դրույթները չեն տարածվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի մարտի 4-ի թիվ 24 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերի վրա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 74 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։