Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 017/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 ապրիլի 2026 թվականի թիվ 44 քաղ. Մոսկվա

«ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 017/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ․

ա) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 876 որոշմամբ ընդունված՝ «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 017/2011) սահմանված պահանջներին թեթև արդյունաբերության արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրվել կամ ընդունվել են նախքան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 75 որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը․

բ) «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը՝ սույն կետի «ա» ենթակետում նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում, թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2026 թվականի ապրիլի 26-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Բ. Սագինտաև

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։