Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2026 թվականի թիվ 3 քաղ. Մոսկվա

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 70-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ն․ Պետկևիչ Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2026 թվականի հունվարի 26-ի

թիվ 3 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգում կատարվող

1. 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Գործի քննության ավարտի ամսաթիվ է համարվում գործի քննության հարցերով հանձնաժողովի վերջին նիստի ամսաթիվը, որի ժամանակ գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահը հայտարարում է դրա քննության ավարտի մասին:

Գործի քննության հարցերով հանձնաժողովի վերջին նիստի ամսաթվից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում գործի քննության արդյունքներով կազմվում է նիստի արձանագրություն, որը պարունակում է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայությունը կամ բացակայությունը հաստատող՝ պատասխանողի կողմից կատարված գործողությունների (անգործության) որակման վերաբերյալ՝ գործի քննության հարցերով հանձնաժողովի եզրակացությունները։ Նշված նիստի արձանագրության քաղվածքն ուղարկվում է պատասխանողին։»։

2. 44-րդ կետում

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գործի քննության հարցերով հանձնաժողովը սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված գործի քննության ավարտից ոչ ուշ քան 45 աշխատանքային օր հետո և սույն կարգի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված գործի քննության ավարտից ոչ ուշ, քան 45 աշխատանքային օր հետո Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծ է պատրաստում գործի քննության վերաբերյալ:».

երկրորդ պարբերությունը հանել։

3. 46-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով․

«7) լիազորված մարմին ենթակայության կարգով՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումի (նյութերի) փոխանցում, եթե գործի քննության ընթացքում անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման հատկանիշների առկայության մասին եզրակացություն է տրվում։»:

4. 46.2 կետում «4-րդ և 5-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «4 - 6-րդ ենթակետերում» բառերով։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։