Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 31 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2026 թվականի թիվ 47 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 31 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1 Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ն. Պետկևիչ Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » -ի 20 թվականի թիվ քաղ.

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 31 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 42-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի մասին» թիվ 31 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20 թ. ի թիվ որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 31 որոշման մեջ կատարվող

1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 22 և 23 կետերով.

«2.2. Սահմանել, որ մինչև 2029 թվականի հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին արձանագրության 24-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված միջոցներով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված)։

2.3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված պլանի 8-րդ կետով նախատեսված ակտն ուժի մեջ մտնելու օրվանից և նշված պլանի 23-րդ կետով նախատեսված միջոցառման իրականացումից հետո 12 ամսվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է միանալու մասին պայմանագրի ձևով նախատեսված՝ անցումային դրույթներին համապատասխան։»։

2. 3-րդ կետում «մինչև 2026 թվականը ներառյալ» բառերը հանել։

3. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի մեջ՝

ա) 5-րդ կետի չորրորդ վանդակում «մինչև 2028 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2030 թվականի հունվարի 1-ը» բառերով.

բ) 8-րդ կետի չորրորդ վանդակում «մինչև 2025 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը» բառերով.

գ) 12-րդ կետի չորրորդ վանդակում «մինչև 2025 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով.

դ) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի տեխնոլոգիական հիմքի գործառման թեստային փորձարկումների անցկացում անդամ պետություններ, Հանձնաժողով ՝ պարբերաբար, սույն պլանի 8-րդ կետում նշված՝ միանալու մասին պայմանագրի ձևը հաստատելու օրվանից մինչև 2028 թվականի նոյեմբերի 1-ը»

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ կետով.

«24. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործառման թեստային փորձարկումների անցկացում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների՝ հաշվառողի հետ տեղեկատվական փոխանակման ժամանակ անդամ պետություններ ՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը՝ այն փաստաթղթաշրջանառության մասով, որն իրականացվում է սույն պլանի 8-րդ կետում նշված՝ միանալու մասին պայմանագրի ձևով նախատեսված անցումային դրույթներին համապատասխան;

սույն պլանի 23–րդ կետի կատարման ավարտից հետո 12 ամսվա ընթացքում»

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։